00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
09:48
2 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:26
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ռուսաստանի և Արևմուտքի հետ քաղաքական առևտուր է. Մելքոնյանը` Թուրքիայի պահվածքի մասին

Մելքոնյան․ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը Թուրքիայի համար քաղաքական առևտուր է
Բաժանորդագրվել
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցում Թուրքիայի առարկություններին։
Թուրքիան մի շարք կազմակերպություններում և հատկապես ՆԱՏՕ-ում իր անդամակցությունը շատ հաճախ կիրառում է որպես լծակ։ Sputnik Արմենիայի եթերում, խոսելով Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին Թուրքիայի վերաբերմունքի մասին, նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նա նկատեց, որ պատմության ընթացքում տարբեր առիթներով Թուրքիան կարողացել է, ՆԱՏՕ–ի անդամ լինելու հանգամանքով պայմանավորված, իր վետոյի իրավունքը կիրառել, դա օգտագործել միջազգային քաղաքական առևտրի մեջ, ստանալ որոշակի զիջումներ, նոր հետո դրա դիմաց հանել վետոն կամ կողմ քվեարկել։
Շվեդիայի պատվիրակությունը շուտով ՆԱՏՕ-ի հայտը քննարկելու համար Անկարա կմեկնի
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Անկարան հետևում է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին ու առայժմ դրական չի վերաբերում դրան:
«Նման դրվագ տեղի ունեցավ նաև Հունաստանի առնչությամբ, երբ այդ երկիրը դուրս եկավ ՆԱՏՕ-ի հրամկազմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։ Հետագայում դաշինք վերադառնալու ժամանակ Թուրքիան կիրառեց վետո և միայն որոշակի զիջումներ ստանալուց հետո թույլատրեց, որ Հունաստանը վերադառնա ՆԱՏՕ-ի կազմ»,- նշեց թուրքագետը։
Մելքոնյանի համոզմամբ՝ հիմա գործում է նմանօրինակ սցենար, ու թեև բերվում են տարբեր պատճառաբանություններ, բայցևայնպես սա թուրքական քաղաքականության համար շատ լավ առիթ է տվյալ խնդիրը ծառայեցնել տարբեր երկրների հետ իր հարաբերություններին, մասնավորապես Ռուսաստանի հետ քաղաքական առևտուրը շարունակելուն։ Քանզի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ձեռնտու չէ Ռուսաստանին, հետևաբար Թուրքիայի դեմ լինելու հանգամանքը որոշակիորեն հետաձգելու է գործընթացը։
«Այս ընթացքում Թուրքիան առևտուր է անելու մի կողմից Ռուսաստանի հետ՝ նրա առջև դնելով ինչ-ինչ պահանջներ` որոշակի զիջումներ կորզելու նպատակով, իսկ մյուս կողմից դաշինքի անդամ այլ երկրների հետ։ Սա այն դեպքն է, երբ փորձառու որսորդը հայտնվել է այնպիսի բարձունքում, որտեղից տեսանելի են մի քանի գազաններ, ուստի նա հերթով սկսելու է այդ գազաններին որսալ։ Ստեղծված իրավիճակում Թուրքիային ստիպված զիջումներ են անելու և՛ ՌԴ-ն, և՛ Արևմուտքը»,- ասաց թուրքագետը։
Մելքոնյանի կարծիքով՝ պետք չէ տվյալ հարցում փնտրել սկզբունքներ Թուրքիայի դեմ հանդես գալու համար, այլ անհրաժեշտ է հաշվի առնել տրիվյալ քաղաքական շահերի հանգամանքն ու քաղաքական առևտուրը։ Ըստ նրա՝ եթե Թուրքիան հայտարարում է, որ այժմ դեմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն կարող է կուլիսային բանակցություններից և իր համար ցանկալի զիջումներից հետո մի օր հայտարարել, որ ամենևին էլ դեմ չէ։
Նշենք, որ Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին հայտարարել են երկարամյա չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը ուրախ կլինի տեսնել Ֆինլանդիային ու Շվեդիային իրենց շարքում ու կապահովի նրանց արագ անդամակցության հնարավորությունը:
Ռուսաստանն իր հերթին բազմիցս նշել է, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի:
Լրահոս
0