Սյունիքի ճանապարհն իրանական բեռնատարների համար ավելի հարմարավետ կդառնա

© Photo : Facebook / ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of ArmeniaԳնել Սանոսյանը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ
Գնել Սանոսյանը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գնել Սանոսյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է առկա խնդիրներն ու որոշել վերացնել խոչընդոտները։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ քննարկել է բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։
Ինչպես հայտնում են նախարարությունից, կողմերն արձանագրել են առկա խնդիրները և պայմանավորվել վերացնել խոչընդոտները, որպեսզի երկու երկրների միջև ավելանա ապրանքաշրջանառությունը։
Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում։
«Այս կոնտեքստում մենք շատ կարևորում ենք Սյունիքում կառուցվող ճանապարհները, հատկապես Հյուսիս-հարավի Սյունիքի հատվածը, որը իրանական բեռնատարների համար առաջիկայում ավելի հարմարավետ կդառնա, կկրճատվի ճանապարհի երկարությունը։ Առաջիկայում, երբ աշխատանքներն ավարտվեն, տնտեսապես ավելի ձեռնտու կլինի այդ ճանապարհներով երթևեկելը»,-ասել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում իրանական ընկերություններիի աշխատանքի հետ կապված հարցեր։
Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում` մասնակցելու Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։
Այցի ընթացքում, բացի ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ հանդիպումից, նախատեսված են նաև հանդիպումներ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի և նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։
Լրահոս
0