00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները փակել են Վերաքննիչ քրեական դատարանի փողոցը

Բաժանորդագրվել
Զոհվածների և անհետ կորած զինծառայողների հարազատները սույն գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները փակել են Վերաքննիչ քրեական դատարանի հարակից` Գարեգին Նժդեհի փողոցը։
Այսօր պետք է տեղի ունենար պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, որը հետաձգվեց։ Պատճառը զինդատախազ Արշակ Մարտիրոսյանի չներկայանալն է։
Զոհվածների և անհետ կորած զինծառայողների հարազատները սույն գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ։
«Դատական նիստի ընթացքում մենք մեր հարցերին պատշաճ պատասխաններ չստացանք, ժամանակն էլ լրացավ, քանի որ 11։00-ին ունեին մեկ այլ դատական նիստ, ու ասացին, որ հետաձգում են։ Մենք վրդովմունքից ենք դուրս եկել փողոց ու փակել այն` պահանջում ենք, որպեսզի գան ու մեր հարցերին պատասխան տան (հավանաբար նկատի ունի դատախազին` խմբ.)»,– լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածի ծնողներից մեկը` Անահիտը։
Մայրերից մեկն էլ ընդգծեց` իրենց զայրույթի պատճառներից մեկն այն է, որ նախորդ նիստը նշանակված էր ժամը 10։00-ին, դատավորը 1 ժամ ձգել էր այն, հետո էլ իրենց հարցերին չի պատասխանել։ Նա շեշտեց` գործելաոճն այս շաբաթ էլ է շարունակվում, այդ պատճառով իրենք որոշել են կտրուկ քայլերի գնալ` բողոքել և առարկել իրենց նկատմամբ նման վերաբերմունքի դեմ։
«Կոչ ենք անում, պարո՛ն Դավթյան, զարթնե՛ք»,– նշեց զոհվածի մայրը։
Զոհվածների ծնողները տեղում գտնվող ոստիկաններից էլ հետաքրքրվեցին, թե երբ է գալու դատախազը, ինչին ծառայողներից մեկը պատասխանեց. «Առայժմ տեղեկություն չկա, սպասում եմ պատասխանի։ Հավանաբար կգա, հաստատ միտումնավոր չի, որ չի եկել»։
Ծնողները հրաժարվում են բացել փողոցը, քանի դեռ դատախազը չի եկել դատարան։
Ծնողների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ դատախազության անգործության։ Ծնողներից մեկը զրուցեց զինվորական գծով գլխավոր դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանի հետ, ով խոստացավ շուտով գալ իրենց մոտ և պատասխանել իրենց հարցերին։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործի նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
«Նա վարչապետի պաշտոնում կարող է խոչընդոտել գործի նախաքննությանը». Արթուր Ղազինյան
Լրահոս
0