00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին

© Sputnik / Aram NersesyanԻգոր Խաչատուրով
Իգոր Խաչատուրով - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Իգոր Խաչատուրով
Բաժանորդագրվել
Իգոր Խաչատուրովը կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ձերբակալման որոշումն ընդունվել է ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկը Իգոր Խաչատուրովն է: Նա կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»,- տեղեկացնում է ՔԿ-ն։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` 2022 թվականի մայիսի 17-ին, ժամը 08:30-ի սահմանում, քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը, փորձել հավաքի մասնակիցներին հեռացնել ճանապարհից։ Նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածել են ոստիկանի կրծքավանդակին, ինչի արդյունքում վերջինը կորցրել է գիտակցությունը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկաններն այսօր` մայիսի 17-ին, Պուշկին-Սարյան խաչմերուկից բերման էին ենթարկել անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցների, որոնց թվում էր նաև Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։
Ոստիկանության տվյալներով` մայիսի 17-ին ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել ակցիաների 417 մասնակիցներ։
Լրահոս
0