00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է հասնենք նրան, որ բաժիններում տեղ չլինի. Սաղաթելյանը հայտնեց մայիսի 18–ի անելիքները

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Բաժանորդագրվել
Սաղաթելյանը կոչ արեց առավոտյան ժամը 8-ին լինել Ֆրանսիայի հրապարակում, խմբեր կազմել ու վաղն առավոտյան Ֆրանսիայի հրապարակից շարժվել տարբեր ուղղություններով` քաղաքը կաթվածահար անելու։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ներկայացրեց վաղվա անելիքները` ասելով.
«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»։
Սաղաթելյանը նշեց, որ այսօր բերման է ենթարկվել շուրջ 600 մարդ, ու քանի որ Երևանի բաժիններում արդեն տեղ չկար, նրանցից ոմանց մարզեր են տարել։
«Վաղը պետք է ավելի կազմակերպված, ավելի մեծ թափով, առավոտյան ժամը 08։ 00-ին դուրս գանք փողոց»,– ասաց Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը նշեց, որ այսօր շատերը աշխատանքի չեն գնացել կամ գնացել են ժամը 12։00-ից հետո, քանի որ ճանապարհները փակ են եղել։
«Ձեզ ոչ ոք իրավունք չունի աշխատանքից հեռացնելու, քանի որ ճանապարհները փակ են եղել։ Վաղը կրկնակի են փակ լինելու»,– հայտարարեց նա։
Սաղաթելյանը կոչ արեց առավոտյան ժամը 8-ին լինել Ֆրանսիայի հրապարակում, խմբեր կազմել ու վաղն առավոտյան Ֆրանսիայի հրապարակից շարժվել տարբեր ուղղություններով` քաղաքը կաթվածահար անելու։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0