00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերման ենթարկվածներին 3 ժամից ավելի են պահել, ոստիկանները հրմշտոց են հրահրել. ՄԻՊ

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիայի ժամանակ
Բողոքի ակցիայի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Բաժանորդագրվել
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այսօր` նախորդ օրերի համեմատ հատկապես շատ են եղել ոստիկանների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքում ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերը, գրանցվել են նաև մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են Երևանի ոստիկանության 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բաժիններ։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այսօր` նախորդ օրերի համեմատ հատկապես շատ են եղել ոստիկանների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքում ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերը, գրանցվել են նաև մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր։
Քաղաքացիները ՄԻՊ աշխատակիցներին հայտնել են նաև ոստիկանության ավտոմեքենաներում մարմնական վնասվածք հասցնելու, հայհոյելու, անհարկի քաշքշելու, անպատվելու և ինքնասիրությունը ոտնահարող այլ արարքներ կատարելու դեպքերի մասին։
ՄԻՊ աշխատակիցների կողմից արձանագրվել են նաև դեպքեր, երբ հավաքին չմասնակցող անձանց հետ հավաքի մասնակիցները ներքաշվել են անպատշաճ ու սադրիչ խոսակցությունների, հայհոյանքների ու վիրավորական գործելակերպի մեջ, կանխամտածված վնասվածքներ են հասցրել հավաքին չմասնակցող անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին։
Եղել են նաև հակառակ կողմից` հավաքին չմասնակցող անձանց կողմից անհանդուրժողականության դեպքեր։
Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների, շատ դեպքերում հրմշտոց կամ միջադեպ ստեղծելուն հրահրել են ոստիկանության ծառայողները։
«Համատարած բնույթ է կրել ոստիկանի օրինական պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու, ոստիկանության կողմից ընդհանրապես պահանջ ներկայացված չլինելու կամ պահանջը ներկայացնելուց հետո դրա կատարման համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու դեպքերը, որոնք, ի սկզբանե վարչական ձերբակալումը դարձնում են ոչ իրավաչափ, ուստի, նման գործելակերպը անթույլատրելի է»,– ասված է հաղորդագրության մեջ։
«Ոստիկաններն առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին». Գեղամ Մանուկյան
Բացի այդ խախտումներ են հայտնաբերվել նաև ոստիկանության բաժիններում։ Օրինակ` Աշտարակի բաժնում բերման ենթարկվածներիի վերաբերյալ որևէ տվյալ մատյանում լրացված չի եղել, թեև այցի ժամանակ բաժնում 12 քաղաքացի է ներկա եղել։
Եղել են նաև դեպքեր, երբ անձի լռելու իրավունքից օգտվելու դեպքում ոստիկանության ծառայողների կողմից հնչել է սպառնալիք ոստիկանության բաժնում ավելի քան 24 ժամ պահելու կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Նման դեպքերը հատկապես շատ են եղել Նոր Նորքի և Մասիս քաղաքի բաժիններում։
Նոր Նորքի բաժնում արձանագրվել է անձին 3 ժամի փոխարեն ավելի քան 4 ժամ 40 րոպե ապօրինի ազատությունից զրկելու դեպք։ ՄԻՊ արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում անձն անհապաղ ազատ է արձակվել։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0