Պատասխան քայլ. ՌԴ–ն արտաքսում է Ֆինլանդիայի դեսպանության 2 աշխատակցի

© Sputnik / Михаил ВоскресенскийՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՌԴ-ն որոշել է պատասխանել Ֆինլանդիային։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանն արտաքսում է ՌԴ-ում Ֆինլանդիայի դեսպանության 2 աշխատակցի։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Ռուսական կողմն անընդունելի է համարում Ֆինլանդիայի դեսպանատան անձնակազմի աշխատակիցների գտնվելը ՌԴ–ում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ սա ռուսական կողմի պատասխանն է Ֆինլանդիային, որն ավելի վաղ արտաքսել էր Հելսինկիում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակցի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 83-րդ օրը։
Լրահոս
0