Պատերազմում զոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում կներկայացնեն իրենց պահանջները

© Sputnik / Asatur Yesayants«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները երեկոյան պատրաստվում են Ֆրանսիայի հրապարակում կրկին ներկայացնել իրենց պահանջները։ Այս մասին ասաց Վերաքննիչ քրեական դատարանի մոտ փողոցը փակած ծնողներից մեկը` Կարին Տոնոյանը։

«Այսօր Ֆրանսիայի հրապարակում բոլոր ծնողներով կխնդրենք, որպեսզի մեզ տրամադրեն բեմը ու ի լուր աշխարհի կհայտարարենք մեր բոլոր պահանջները։ Մենք կհայտարարենք, որ մերժում ենք, որպեսզի զինվորական դատախազությունը շարունակի գործը, ու այն պետք է տեղափոխվի ԱԱԾ, քանի որ սա հենց իրենց գործն է»,- ասաց Տոնոյանը` դիմելով ծնողների հետ հանդիպման եկած զինդատախազ Արշակ Մարտիրոսյանին։

Այսօր պետք է տեղի ունենար պետական դավաճանության համար Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, որը հետաձգվեց։ Պատճառը զինդատախազ Արշակ Մարտիրոսյանի չներկայանալն էր։ Զոհվածների և անհետ կորած զինծառայողների հարազատները սույն գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ։
Կարին Տոնոյանը նաև պահանջեց, որպեսզի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը կամ դատավորն իջնեն ու ցույց տան դատախազին ուղարկված ծանուցումը։
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործը 2022 թվականի մայիսի 4-ին վարույթ է ընդունվել քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում` քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով։ Մարտիրոսյանի խոսքով` հենց այդ ժամանակվանից հսկողությունն իրականացնում է զինվորական դատախազությունը։
ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ձևավորված է դատախազական խումբ, որում ներառված են մի շարք դատախազներ, իսկ խումբը գլխավորում է զինդատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանը։
Այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը` զոհվածների ծնողներին
Հայտնել էինք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները փակել են Վերաքննիչ քրեական դատարանի հարակից` Գարեգին Նժդեհի փողոցը։ Նիստի հետաձգումը ծնողների վրդովմունքի պատճառ էր դարձել, նրանք էլ որոշել էին այդ կերպ արտահայտել իրենց բողոքը։
Լրահոս
0