Սանոսյանն Իրանում քննարկել է գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը

© Photo : ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիին (մայիսի 17, 2022). Երևան։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիին (մայիսի 17, 2022). Երևան։  - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» նոր պայմանագիրը կկնքվի, երբ պատրաստ լինեն առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի հետ քննարկել է «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագիրը, տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Սանոսյանն առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի, պատրաստ կլինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկվել են նաև նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնի հետ կապված հարցեր։
Սանոսյանը նշել է, որ Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի հետ կապված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել։ Նախարարը նկատել է՝ ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան հասցվեր ավելի մատչելի գնով։
Հիշեցնենք, որ Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Լրահոս
0