00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թղթերով ապացուցվեց` զինդատախազը ծանուցվել է. զոհվածների ծնողները ստացան փաստաթղթի պատճենը

© Sputnik / Asatur YesayantsԶոհված զինծառայողների ծնողները
Զոհված զինծառայողների ծնողները - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Զոհված զինծառայողների ծնողները
Բաժանորդագրվել
Կարին Տոնոյանի խոսքով` ծնողների ճնշումը նրա համար է, որ դատական համակարգում սկսեն լուրջ մոտենալ այս գործին։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները վերաքննիչ քրեական դատարանում դատավորից պահանջեցին ու ստացան դատախազի ծանուցման մասին փաստաթղթի պատճենը։ Տեղեկությունը հայտնեց զոհվածի ծնող, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Նշենք, որ զոհվածների ծնողներն ավելի վաղ գլխավոր դատախազին էին փոխանցել 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին դիմում-պահանջը։ Այսօր նշված քրեական գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ զինդատախազ Արշակ Մարտիրոսյանը դատարան չէր ներկայացել։

«Երկար սպասելուց, դիմում գրելուց հետո պատճենները ստացանք, որով երևում է, որ դատախազը ծանուցվել է։ Մենք ունենք ստորագրություն, որ ծանուցումը ԱԱԾ հասել է, և հիմա պետք է ճշտենք, թե ինչու չի հասել դատախազություն, կամ եթե հասել է, հնարավոր է` դատախազության գրասենյակում է անհետացել, ինչպես է լինում, որ այս գործին վերաբերող թղթերն այսքան դանդաղ են գնում կամ տեղ չեն հասնում»,- ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` այս ճնշումը նրա համար է, որ սկսեն լուրջ մոտենալ գործին և հասկանան, որ ծնողներն իրենց համար գլխացավանք են դառնալու, եթե այսպիսի անլուրջ մոտեցումը շարունակվի։
Տոնոյանը հավելեց, որ այսօր` ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում բեմ կբարձրանան և կհրապարակեն այս խայտառակ վերաբերմունքի մասին նաև իրենց կարծիքը, կպահանջեն, որ գործը ԱԱԾ-ի տիրույթ վերադառնա։
«Կհայտարարենք նաև, թե մեր պահանջները չիրականացնելու դեպքում ծնողներով ինչ գործառույթներ ենք իրականացնելու։ Թող մեզ չհասցնեն, մենք 1.5 տարի սպասում ենք և այլևս չենք երաշխավորում, թե ինչ պատասխան կտանք գործը կրկին ձգձգելու պարագայում։ Ուզում եմ նաև դիմել դատական համակարգին։ Հարգելի՛ դատավորներ, դատախազներ, նայեք ձեր մայրերի աչքերին, հետո եկեք մեր աչքերին նայելու»,- ասաց նա։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին են փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործի նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
Լրահոս
0