Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը կգործի համաշխարհային բրենդի ներքո

© Sputnik / Petros Lagesyan«Գոլդեն Փելես» հյուրանոցը Ծաղկաձորում
«Գոլդեն Փելես» հյուրանոցը Ծաղկաձորում - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Յոթհարկանի շինության ներսում գործելու են ռեստորան, բար, մի քանի խանութ, մարզասրահ` իր լողավազանով, սպա կենտրոն։ Հյուրանոցում կգործի նաև միջազգային խաղատուն։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ծաղկաձորի օտարված «Գոլդեն փելես» հյուրանոցը կգործի համաշխարհային հայտնի Mercure բրենդի ներքո:
Ինչպես հայտնում է հյուրանոցը գնած «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը` նման պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխարհի առաջատար հյուրանոցային Accor խմբի հետ ստորագրած համագործակցության համաձայնագրով։
Accor New East Europe-ի գլխավոր տնօրեն Ալեքսիս Դելարոֆֆը համոզմունք է հայտնել, որ հյուրանոցային հայտնի բրենդի ներկայությունը Ծաղկաձորում կնպաստի հայաստանյան այդ հանգստավայրի զարգացմանն ու ճանաչվածությանը աշխարհում։

«Մենք Հայաստանում տեսնում ենք զարգացման հսկայական ներուժ և ձգտում ենք գրավել առաջատար դիրք այս զարգացող շուկայում: Հուսով ենք, որ այս տարածաշրջանում առաջիկա տարիներին մենք կկարողանանք զբոսաշրջիկների ընտրությանը ներկայացնել Accor-ի 7-10 նոր նախագծեր»,- ասել է նա։

«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության տուրիզմի բաժնի ղեկավար Մահմուդ Սաադը հայտնել է, որ Accor Group-ի հետ մոտ ապագայում նախատեսում են նույն տարածաշրջանում նոր` ապարտ-հյուրանոց կառուցել։
Նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցը ունենալու է 120 համար` հարդարված Mercure ոճով՝ հաշվի առնելով տեղական կոլորիտը:
Յոթհարկանի շինության ներսում գործելու են ռեստորան, բար, մի քանի խանութ, մարզասրահ` իր լողավազանով, սպա կենտրոն։ Հյուրանոցում կգործի նաև միջազգային խաղատուն։
Նոր հյուրանոցը նախատեսվում է գործարկել 2022թ-ի վերջին։

«Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին է վաճառվել 2022թ-ի փետրվարին` 5 մլրդ ՀՀ դրամով և առաջիկա 5 տարիներին 4.5 մլրդ ներդրում կատարելու պայմանով։

Մինչ այդ «Գոլդեն փելեսը» 6 անգամ դրվել էր աճուրդի, բայց գնորդ չէր ունեցել։ Չկայացած աճուրդների հետևանքով հյուրանոցի գինն ամեն անգամ նվազեցվել էր` 5,6 մլրդ-ից հասցվելով 4.5 մլրդ-ի։
Հիշեցնենք` 2019թ-ի սեպտեմբերի 26-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։
Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն բացահայտել էր իրեն պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը 7-րդ անգամ կդրվի աճուրդի. գինն իջնում է, գնորդ չկա
Իսկ 2019թ-ի նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հյուրանոցի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ Իրականում դրա մեկնարկային գինը ընդամենը 15.6 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվել, հետո արդեն նվազել մինչև 14 մլն դոլար։
Փաշինյանը հույս էր հայտնել, որ հյուրանոցը պետք է աճուրդի հանել ու դրանից ստացած գումարը մուտքագրել պետական բյուջե։ Չկայացած աճուրդների հետևանքով, փաստորեն, պետական բյուջեն արդեն շուրջ 1.5 մլն դոլար գումար է կորցրել։
2018թ-ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացած առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։
Զառիթափի համայնքապետը կեղծ աճուրդներ է անցկացրել և հողերն իր կնոջն օտարել. տեսանյութ
Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրև արտասահմանյան ներդրում։
Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն փելես» (այժմ՝ «Բլու ռեդիսոն») հյուրանոցային համալիրի կառուցումը, օրինակ, վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը։
Լրահոս
0