00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առավոտյան «Դիմադրություն» շարժման անդամները կվերսկսեն անհնազանդության ակցիաները

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
Իշխան Սաղաթելյան
Բաժանորդագրվել
Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ բողոքի ակցիաներին, որպեսզի հասնեն իրենց նպատակին։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը վաղն առավոտից կրկին շարունակելու է անհնազանդության ակցիաները։ Ֆրանսիայի հրապարակում այս հայտարարությունն արեց «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Այլ ճանապարհ ու տարբերակ չկա։ Քայլերով և գործողություններով պետք է ավելացնենք մեր թիվը, ծավալը մեծացնենք, հասնենք մեր առջև դրված նպատակին։ Կոչ եմ անում առավոտյան ամբողջ կազմով միանալ բողոքի և անհնազանդության ակցիաներին»,– նշեց Սաղաթելյանը։
Նա հայտնեց, թե ժամը 08։00-ին որտեղից են սկսվելու ակցիաները։ Ըստ այդմ` Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիներն իրենց բողոքի ցույցերը սկսելու են Գարեգին Նժդեհի հրապարակից, Արաբկիրում` Կոմիտասի եկեղեցու մոտից, Ավանում` Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտից, Էրեբունի վարչական շրջանում` Սասունցի Դավթի արձանի դիմացից, Նոր Նորքի 2-րդ զանգված՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից։ Աջափնյակ վարչական շրջանում հասցեները երկուսը կլինեն` 15-րդ թաղամաս` Հանրապետական հիվանդանոցի դիմացի այգու մոտից և Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկից։ Ակցիաներ կմեկնարկեն նաև Ֆրանսիայի հրապարակից, որտեղ կվերադառնան 19։00-ին և հանրահավաք կանցկացնեն։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0