00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում երթևեկության կաթվածահար լինելու մասին խոսք չկա. փոխոստիկանապետ

© Photo : official site of the Police of RAՈստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյան
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
Բաժանորդագրվել
Արա Ֆիդանյանի խոսքով՝ անհնազանդության ակցիաները շարունակվում են շուրջ 20 օր, սակայն մինչ այժմ ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հերքել է ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները, թե Երևանը կաթվածահար է եղել ցույցերի հետևանքով։ Ֆիդանյանը նման հայտարարություն է արել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում։
«Բնականաբար, ո՛չ Երևանը, ո՛չ պետական որևէ կառույց կաթվածահար չէ։ Ոստիկանությունը շատ հստակ է կատարում իր գործառույթները, և ի պատիվ նրանց, պետք է ասեմ, որ մինչ այժմ իրավապահների գործողությունները հիմնականում եղել են օրենքի շրջանակներում»,- ասաց Ֆիդանյանը։
Նրա խոսքով` անհնազանդության ակցիաները շարունակվում են շուրջ 20 օր, սակայն մինչ այժմ ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել։ Ֆիդանյանն այսպես արձագանքեց ընդդիմության այն պնդումներին, թե ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում։
«Ոստիկանությունն իրեն պահում է այլանդակ վատ»․ Իշխան Սաղաթելյան
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 8-ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։
«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,- ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0