00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հնարավո՞ր է՝ ՆԱՏՕ-ն չկատարի Թուրքիայի պահանջները. պատասխանում է Պողոսյանը

Հնարավո՞ր է՝ ՆԱՏՕ-ն չկատարի Թուրքիայի պահանջները. պատասխանում է Պողոսյանը
Բաժանորդագրվել
Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՆԱՏՕ-ին ներկայացված թուրքական պահանջները։
Եթե Շվեդիան ու Ֆինլանդիան մինչև 2022թ․ հունիսի վերջ չանդամակցեն ՆԱՏՕ-ին, դա կլինի այդ կառույցի հրապարակային նվաստացումը։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը` մեկնաբանելով Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության դիմաց Թուրքիայի ներկայացրած պահանջները։
Մյուս կողմից, նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ դրա դիմաց ինչ-որ բան պետք է ստանա, այլապես նրա վարկանիշը կտրուկ կնվազի, ինչը 2023թ․ ընտրություններին իրեն պետք չէ։
2022թ․ հունիսի վերջին սպասվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ու, ըստ քաղաքագետի, ՆԱՏՕ-ի ծանրքաշային ուժերը փորձում են ամեն ինչ անել, որ մինչև այդ օրը սկանդինավյան երկու երկրներն անդամակցեն ՆԱՏՕ-ին։ Եթե սա ձախողվի, Պողոսյանի կարծիքով, ոչ միայն ՆԱՏՕ-ի նվաստացում կլինի, այլև աշխարհը կհամոզվի, որ մի քանի տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ի ուղեղն արդեն մեռած է, ինչ-որ չափով իրական է։

«Կարծում եմ՝ հիմա կողմերը կփորձեն գտնել ոսկե միջինը, այսինքն` Թուրքիայի ինչ-ինչ պահանջներ կբավարարվեն, մի մասն էլ չի բավարարվի, և բոլոր կողմերը կունենան հաղթողի կեցվածք ընդունելու հնարավորություն»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Այս դեպքում, նրա խոսքով, Թուրքիան հնարավորություն կունենա ասելու՝ արևմտյան ճնշումներին դիմադրել է և ամբողջ ՆԱՏՕ-ին հարկադրել է ինչ-ինչ պահանջներ բավարարել, քանի որ Էրդողանին դա պետք է 2023թ․ ընտրությունների համատեքստում․ նա այժմ հանդես է գալիս հակաիմպերիալիստական կոչերով ու լոզունգներով, իսկ սա հնարավորություն կլինի «ապացուցելու», որ նա իսկապես պայքարում է գերտերությունների դեմ։
Անդրադառնալով Թուրքիայի պահանջներին, քաղաքագետն ընդգծեց, որ այս ամբողջ պատմությունը նախ սկսվել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ քրդական ինչ-որ կազմակերպությունների հանդեպ վերաբերմունքից։ Քրդերի մասին պահանջից զատ, մյուս կետերը, Պողոսյանի կարծիքով, հնարավոր է՝ Թուրքիայի համար ոչ այնքան սկզբունքային լինեն։ Օրինակ՝ F-35 կործանիչների դեպքում գուցե նրան ձեռնտու է դուրս մնալ ծրագրից ու ստեղծել իր սեփական կործանիչը՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ից կախված չէ։
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիայի որևէ պահանջ չկատարվի, քաղաքագետը պատասխանեց` բարդ է ասել։
ՆԱՏՕ է ուզում մտնել Ֆինլանդիան, որը ժամանակին Ռուսաստանի մաս էր

«Որովհետև, նախ՝ Էրդողանն անկանխատեսելի քաղաքական գործիչ է, երկրորդ՝ նա էլ ունի իր վարկանիշը պահելու խնդիր, որովհետև եթե խաղ է սկսել, ասել է՝ չի համաձայնի այդ երկրների անդամակցությանը՝ եթե Ա, Բ, Գ պահանջները չկատարվեն, ապա դրանցից գոնե մեկը պետք է կատարվի, այլապես կվնասվի նրա վարկանիշը։ Հիմա Էրդողանի համար կենաց-մահու մեկ խնդիր կա՝ հաղթել 2023թ․ ընտրություններում, որովհետև հակառակ դեպքում ինքը և հավանաբար իր ընտանիքն ու նեղ ընտանեկան շրջապատը կհայտնվեն բանտում»,- ասաց քաղաքագետը։

Ամենաքիչ հավանական սցենարը, ըստ Պողոսյանի, Թուրքիայի հեռացումն է ՆԱՏՕ-ից, որովհետև նախ՝ քաղաքագետը վստահ չէ, որ կառույցից հեռացման ինչ-ինչ ընթացակարգ կա, երկրորդ՝ այդ սցենարի հավանականությունը 0-ին մոտ է։ Իրավիճակի այդպիսի զարգացում կարող է լինել, եթե, օրինակ, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Թուրքիային ասեն, որ ոչինչ չեն զիջելու, բոլորին ցույց տան, որ Թուրքիան իրենց ձեռքի խաղալիքն է, Էրդողանն էլ ասի՝ ուրեմն Շվեդիան ու Ֆինլանդիան էլ չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ, այսինքն` գնա վաբանկ։
«Այդ դեպքում հնարավոր է ամեն ինչ, այդ թվում՝ կա՛մ Թուրքիան ինքը դուրս գա, կա՛մ իրեն հեռացնեն։ Դրա հավանականությունը գնահատում եմ 0-ին մոտ, թեև ինչպես ասում են, երբեք մի՛ ասա «երբեք»»,- հավելեց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ միջազգային Financial Times պարբերականի տվյալներով՝ Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի քննարկումը։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ դրական եզրակացության դիմաց Թուրքիան պնդում է, որ վերադառնա F-35-ի օդաչուների պատրաստման ծրագրին, իսկ ռուսական C-400-ի ձեռքբերման պատժամիջոցների սահմանափակումները չեղյալ հայտարարվեն։
Լրահոս
0