https://arm.sputniknews.ru/20220518/larvats-iravitshak-zvoheri-tsnvoghnery-pvordzum-en-qk-zinvvorakan-qnnchakan-varchutjan-shenq-mtnel-42189622.html
Լարված իրավիճակ. զոհերի ծնողները փորձում են ՔԿ զինվորական քննչական վարչության շենք մտնել
Լարված իրավիճակ. զոհերի ծնողները փորձում են ՔԿ զինվորական քննչական վարչության շենք մտնել
Sputnik Արմենիա
Տեղեկացվում է, որ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատացել է, և շտապօգնությամբ նրան տեղափոխում են հիվանդանոց։ 18.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-18T13:03+0400
2022-05-18T13:03+0400
2022-05-18T13:15+0400
ծնող
զինծառայող
զոհ
արցախյան պատերազմ
բողոքի ակցիա
քննչական կոմիտե
տեսանյութեր
տեսանյութ
գարիկ գալեյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42189780_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e05e670912e4403c19565c1386c5d556.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Այս պահին լարված իրավիճակ է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ։ 44–օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանից պահանջում են անհապաղ ազատ արձակել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։Վարդանյանը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել, և հնարավոր չէ այս պահին ազատ արձակել Գարիկ Գալեյանին, քանի որ կա հատուկ ընթացակարգ։ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքից մեկ այլ պաշտոնատար անձ իջավ ծնողների մոտ և նշեց, որ հիմա կքննարկեն նրանց պահանջն ու հայտարարությամբ հանդես կգան։Հայտարարվեց, որ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատացել է, և շտապօգնությամբ նրան տեղափոխում են հիվանդանոց։Ծնողները պահանջում են ազատ արձակել զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ ԳալեյանինՀայտնել էինք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։ Նրանք բողոքի ակցիա են անում և բացատրություն պահանջում զինվորական քրեական գործերով քննիչի անգործությա վերաբերյալ։Հավելենք, որ զոհվածների հարազատները երեկ Ֆրանսիայի հրապարակում էին. նրանք պահանջում էին ՀՀ դատական համակարգի աշխատանքը հիմնովին խաթարած Գագիկ Ջհանգիրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։Հիշեցնենք, որ ձերբակալվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ՀՀ քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ մայիսի 17-ին, ժամը 14:05-ի սահմաններում մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ ՔԿ հաղորդմամբ՝ նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:Ըստ ՔԿ-ի` նրանք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Следком отказался освобождать отца погибшего Мхитара Галеяна – Гарика Галеяна
Sputnik Արմենիա
Следком отказался освобождать отца погибшего Мхитара Галеяна – Гарика Галеяна
2022-05-18T13:03+0400
true
PT1M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42189780_116:0:1556:1080_1920x0_80_0_0_cdaff333510b7b921a6250e8ca3b13b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ծնող, զինծառայող, զոհ, արցախյան պատերազմ, բողոքի ակցիա, քննչական կոմիտե, видео, տեսանյութեր, տեսանյութ, գարիկ գալեյան
ծնող, զինծառայող, զոհ, արցախյան պատերազմ, բողոքի ակցիա, քննչական կոմիտե, видео, տեսանյութեր, տեսանյութ, գարիկ գալեյան
Լարված իրավիճակ. զոհերի ծնողները փորձում են ՔԿ զինվորական քննչական վարչության շենք մտնել
13:03 18.05.2022 (Թարմացված է: 13:15 18.05.2022) Տեղեկացվում է, որ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատացել է, և շտապօգնությամբ նրան տեղափոխում են հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Այս պահին լարված իրավիճակ է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ։ 44–օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանից պահանջում են անհապաղ ազատ արձակել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։
Վարդանյանը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել, և հնարավոր չէ այս պահին ազատ արձակել Գարիկ Գալեյանին, քանի որ կա հատուկ ընթացակարգ։
Քաշքշուկ սկսվեց ծնողների և իրավապահների միջև։ Ծնողները փորձում են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենք մտնել, սակայն իրավապահները դիմադրում են։
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքից մեկ այլ պաշտոնատար անձ իջավ ծնողների մոտ և նշեց, որ հիմա կքննարկեն նրանց պահանջն ու հայտարարությամբ հանդես կգան։
Հայտարարվեց, որ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատացել է, և շտապօգնությամբ նրան տեղափոխում են հիվանդանոց։
Հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։ Նրանք բողոքի ակցիա են անում և բացատրություն պահանջում զինվորական քրեական գործերով քննիչի անգործությա վերաբերյալ։
Հավելենք, որ զոհվածների հարազատները երեկ Ֆրանսիայի հրապարակում էին. նրանք պահանջում էին ՀՀ դատական համակարգի աշխատանքը հիմնովին խաթարած Գագիկ Ջհանգիրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ
ձերբակալվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
ՀՀ քննչական կոմիտեն էլ
տեղեկացրել էր, որ մայիսի 17-ին, ժամը 14:05-ի սահմաններում մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ ՔԿ հաղորդմամբ՝ նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
Ըստ ՔԿ-ի` նրանք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։