00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պլաստմասե շշով հարվածել են գնդապետի դեմքին․ ՔԿ-ն՝ Մխիթար Գալեյանի հոր ձերբակալման մասին

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
Քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Վարույթն իրականացնող մարմինը նաև Գալեյանի հորեղբորը ձերբակալելու որոշում է կայացրել։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը և մանրամասներ ներկայացնում առաջադրված մեղադրանքի հիմքերի մասին։
Նշվում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ ՔԿ հաղորդմամբ՝ նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Իրավապահները պարզել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը։ Ըստ ՔԿ-ի՝ նրանք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:
Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանք հասցնելը) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմինը նաև Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել։ Որոշումն ուղարկվել է հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը գրել է, որ քննչական կոմիտեի աշխատակիցները ավելի վաղ վիրավորել էին զոհված զինվորների ծնողներին, որոնք ակցիա էին անցկացնում ՔԿ-ի մոտ։
«Ծնողների շարքում էր նաև Գալեյանը, որը պատասխանել է կոպիտ պահվածքին։ Իրեն հիմա դա են մեղսագրում։ Գալեյանին վերագրում են նաև ոստիկաններին ցուցաբերած դիմադրություն»,- ասել էր Ղազինյանը։
Նա շեշտել է, որ վերջին ամիսներին Գարիկ Գալեյանն ակտիվ պայքար էր մղում իր որդու մահվան մեջ մեղավոր մարդկանց բացահայտելու և կալանավորելու համար:
Լրահոս
0