00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Լևոն Քոչարյան
Ադրբեջանը սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և ՀՀ-ի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից․Քոչարյան
18:51
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշիի գորգերը Թանգարանների օրվա շրջանակում չեն ցուցադրվի

© Sputnik / Andranik GhazaryanՇուշիի գորգերը
Շուշիի գորգերը - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
Բաժանորդագրվել
Քննարկվում է գորգերի ցուցադրությունը Պատմության թանգարանում ժամանակավոր կազմակերպելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն Թանգարանների օրվա միջոցառումների շրջանակում չի ներկայացվելու, բայց քննարկվում է այն միջոցառումներից դուրս ցուցադրելու հարցը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը՝ մեկնաբանելով Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ անցկացվող ծրագրերը։
«Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն այս պահին Երևանում է, նախարարությունն ակտիվ ներգրավված է դրանց ցուցադրության կազմակերպման աշխատանքներում։ Քննարկվում է գորգերի ցուցադրությունը Պատմության թանգարանում ժամանակավոր կազմակերպելու հարցը»,- նշեց Մարաբյանը։
Ըստ նրա՝ Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն չի ցուցադրվի, քանի որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, նախարարությունը չի ցանկանում, որ դա զուտ ընթացիկ ցուցադրություն լինի։
«Պատմության թանգարանն էլ վերջին շրջանում վերանորոգման ակտիվ փուլում է, տարածքները ենթակա են հիմնովին վերանորոգման, որը ժամականատար է։ Ոչ միայն տարածքի նախապատրաստական աշխատանքն է, այլև բովանդակային առումով փորձում ենք պատշաճ ներկայացնել այդ հավաքածուն»,- ասաց Մարաբյանը։
Անդրադառնալով Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում եղած թանգարաններին, Մարաբյանը նշեց՝ դրանք ակտիվորեն ներգրավված կլինեն ծրագրին, նրանց միջոցառումները նույնպես հասանելի են Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների ծրագրում։
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ թանգարանի նմուշներն այս պահին պահեստավորված են պետական տարածքում, Թանգարանների օրը չեն ցուցադրվելու։ Ըստ Ասծատրյանի՝ նախարարությունից փետրվարին ասել են՝ մինչև այս օրը տարածք կտան, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չի ստացվել, իսկ (Պատմության,- խմբ.) թանգարանի տնօրենն ասել է՝ նախարարությունից հրաման դեռ չի ստացել, սակայն թանգարանում միայն 6 ամսով կարող են ցուցադրել գորգերը։
«Եթե մի բան ուզում ես անել, ապա պիտի հրաման լինի, հստակ ժամկետներ, պայմանագիր, բայց սրանք օդում խոսակցություններ են։ Վերջերս ասացին՝ տեղ կտան, բայց իրավիճակն անորոշ է»,- ասաց Ասծատրյանը։
© Sputnik / Asatur YesayantsՎարդան Ասծատրյան
Образцы Шушинского музея ковра, временно экспонирующиеся в Национальном музее-институте архитектуры Александра Таманяна в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
Վարդան Ասծատրյան
Ըստ նրա՝ սկզբում նախարարությունից ասել են, որ Շուշիի գորգերի ցուցադրության համար կտրամադրվի ԱԳՆ նախկին շենքը, սակայն հետո ընտրությունը կանգ է առել Պատմության թանգարանի վրա, ասել են՝ այնտեղ էլ գորգեր կան, ինչքանո՞վ է ճիշտ առանձին ցուցադրել։ Ասծատրյանի դիտարկմամբ՝ իր հիմնական սկզբունքն է, որ թանգարանը չմիաձուլվի այլ թանգարանների հետ, այլ աշխատի որպես առանձին միավոր, որովհետև ավանդույթներով կայացած ու աշխարհում հայտնի թանգարան է, բոլոր նմուշների ծագումը հստակ է, դրանք ձեռք են բերված բնօրրաններից։
«Այդպիսի բան աշխարհում ոչ մի տեղ չկա, շնորհակալ եմ, որ գոնե հավաքածուն պահեստավորել են պետական տարածքում։ Համաձայն եմ մի տարի էլ սպասել, բայց գոնե առանձին տեղ տան ցուցադրելու։ Մեզ ուրիշ թանգարան տանելը հարցի լուծում չէ, պարզապես լուծումը հետաձգելու է»,- հավելեց Ասծատրյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին նշվումէ Թանգարանների միջազգային օրը, որի միջոցառումները Հայաստանում կշարունակվեն մինչև մայիսի 21-ը՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ: Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց են այցելուների համար՝ իրենց աշխատանքային ժամերին, և մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն։
Լրահոս
0