00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի ավանդական ռազմավարությունը` ամեն ինչ անել առավելագույն օգուտ ստանալու համար

© AFP 2024 / KENZO TRIBOUILLARDԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
Բաժանորդագրվել
Թուրքիայի ավանդական ռազմավարությունը. ամեն ինչ անել առավելագույն օգուտ ստանալու համար
Եկեք անկեղծ լինենք։ Երևի Շվեդիան և Ֆինլանդիան չէին էլ սպասում, որ ՆԱՏՕ-ի պետություններից մեկը դեմ կլինի նրանց անդամակցությանը, և որ այդ երկիրը Թուրքիան կլինի։ Ընդ որում, դեռ երբեք այնպես չի եղել, որ ՆԱՏՕ-ի սկզբունքային դիրքորոշման պատճառով որևէ երկիր ընդհանրապես դուրս մնա այդ կազմակերպությունից։ Ճիշտ է, ՆԱՏՕ-ի ճնշման ներքո Մակեդոնիան ի վերջո դարձավ Հյուսիսային Մակեդոնիա, բայց նաև ընդունվեց ՆԱՏՕ։ Համաձայնե′ք` բավական հետաքրքիր է՝ միջազգային կազմակերպություն մտնելու համար երկիրը փոխում է իր անվանումը։
Բոլորովին այլ պահանջներ է Թուրքիան ներկայացրել Շվեդիային և Ֆինլանդիային։ Անկարան երկու հիմնական դժգոհություն ունի։ Առաջինը սա է՝ Շվեդիան և Ֆինլանդիան ապաստան են տվել ավելի քան 30 ահաբեկչի։ Երևի գիտեք, որ Թուրքիան ահաբեկիչներ է անվանում Քրդական բանվորական կուսակցության անդամներին, որոնք պայքարում են Քրդստանի անկախության համար։ Պլյուս դրան, Թուրքիան նաև պահանջում է պատժել Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին՝ մեղադրելով նրանց 2016 թվականին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ։ Եվ երկրորդ` 2019 թվականին Շվեդիան և Ֆինլանդիան էմբարգո կիրառեցին Թուրքիայի նկատմամբ, որովհետև Անկարան զենք էր մատակարարում Սիրիային։ Իրականում պահանջներն ավելի շատ են։
ՆԱՏՕ ուզում է մտնել Ֆինլանդիան, որը ժամանակին Ռուսաստանի մաս էր
Ռեջեփ Էրդողանը չի թաքցնում, որ դժգոհ է նաև Հունաստանից, չնայած հենց այդ երկրի հետ միասին է ուղիղ 70 տարի առաջ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Պատճառն այն է, որ Հունաստանը շարունակ բարձրացնում է Կիպրոսի հարցը։ Իսկ որոշ քաղաքագետներ բացեիբաց ասում են, որ իրականում Թուրքիան խիստ դժգոհ է ոչ թե երկու հյուսիսային երկրներից, այլ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, քանզի հենց այդ պետություններն են առանցքային դեր խաղում ՆԱՏՕ-ում և, ինչպես ասում են, նրանց ասածն օրենք է։
ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունն, իհարկե, փորձում են հակազդել Թուրքիային։ Բրյուսելն արդեն ակնարկել է՝ եթե Անկարան չափից շատ համառի, չի բացառվում, որ ընդհանրապես դուրս մնա ՆԱՏՕ-ից։ Ի դեպ, ժամանակին Հունաստանը որոշեց դադարեցնել իր անդամությունը, երբ 1974 թվականին թուրքական զորքերը գրավեցին Կիպրոսի մի մասը։ Բայց, նախ` այդ որոշումը պարտադրված չէր, հետո՝ 1980 թվականին Հունաստանը մտափոխվեց և կրկին դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Էլ չեմ ասում Ֆրանսիայի մասին, որն իհարկե մնաց ՆԱՏՕ-ում, բայց սառեցրեց իր մասնակցությունն այդ կազմակերպության ռազմական կառույցներում։

Ինչևէ, Թուրքիան նախկինում էլ բավական քմահաճ վերաբերմունք էր դրսևորում։ Օրինակ, ո՞վ կմտածեր, որ նատօական զենքը արհամարհելով` Անկարան ձեռք կբերի ռուսաստանյան հակաօդային պաշտպանության համակարգեր։ Բայց բոլորը շատ լավ հասկանում են՝ կարող ես ինչ ասես թույլ տալ քեզ, եթե ՆԱՏՕ-ում ունես իր հզորությամբ թիվ երկու բանակը ու նաև կարևոր դիրք ես զբաղեցնում տարածաշրջանում։ Էլ չեմ ասում «Բայրաքթարների» մասին, որոնք վճռորոշ դերակատարություն ունեցան 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ։

Իրականում ակնհայտ է, որ Թուրքիան պարզապես ցանկանում է առավելագույն օգուտ ստանալ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից, ավելի ճիշտ՝ այդ անդամակցությունն արգելափակելուց, փաստում է BBC-ի դիվանագիտական թղթակից Փոլ Ադամսը։ Ինչ նկատառումներով էլ ղեկավարվի Անկարան (նույնիսկ եթե ուզում է զիջումներ կորզել), դա միայն կերկարաձգի անդամակցության գործընթացը։ Այնինչ երկու նոր անդամների ընդունման վերաբերյալ վերջնական որոշումը նախատեսված է կայացնել ամռան կեսերին։
Դրանից ոչ ոք չի շահի. ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի, եթե Ֆինլանդիան ու Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին
Ինչպիսի՞ զարգացումներ են ակնկալվում։ Ստամբուլում լույս տեսնող «Ջումհուրիեթ» թերթը երկու սցենար է կանխատեսում։ Առաջինը ամենահավանականն է. ՆԱՏՕ-ի՝ հունիսին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կհաջողվի համոզել Թուրքիային, փոխարենը Ստոկհոլմը և Հելսինկին կխոստանան սահմանափակել կամ նույնիսկ արգելել քրդական կազմակերպությունների գործունեությունն իրենց երկրներում։
Երկրորդ սցենարի համաձայն` Թուրքիայի պառլամենտը կաշխատի որքան հնարավոր է երկարաձգել երկու երկրների անդամակցության վավերացումը։ Այսինքն` այնքան ձգել, մինչև վերջապես կստանա իր ուզած զիջումները։ Մի խոսքով` Թուրքիայի ռազմավարությունը մնում է նույնը. երբեք բաց չթողել որևէ առիթ` հնարավոր օգուտ և առավելություն ստանալու համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունենում Դոլմաբախչե պալատում ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ (29 մարտի, 2022թ)․ Ստամբուլ - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը. Էրդողան
Լրահոս
0