https://armeniasputnik.am/20220518/turqian-argelapakel-e-nato-in-andamakcelu-finlandiaji-ev-shvediaji-hajtery-zlm-42203490.html
Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը. ԶԼՄ
Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի քննարկումը։ Տեղեկությունը հայտնում է Financial... 18.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-18T17:20+0400
2022-05-18T17:20+0400
2022-05-18T18:17+0400
թուրքիա
նատօ
ֆինլանդիա
շվեդիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/408/19/4081984_0:63:1201:738_1920x0_80_0_0_f02ec528e692156836ffd99dae1c019f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի քննարկումը։ Տեղեկությունը հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։Ինչպես պնդում է պարբերականը, ՆԱՏՕ-ի դեսպաններն այսօր հանդիպել են հայտն անհապաղ դիտարկելու համար քննարկումներ սկսելու նպատակով, բայց Անկարայի ներկայացուցիչներն արգելափակել են նախաձեռնությունը:Նշենք, որ կանոնադրության համաձայն` հայտը պետք է վավերացնեն ՆԱՏՕ-ի բոլոր 30 գործող անդամները, սակայն գործընթացը կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե դաշինքը անդամակցության մասին արձանագրություն կազմի եւ պաշտոնապես հրավիրի Շվեդիային ու Ֆինլանդիային:Ըստ լրատվամիջոցի` ՆԱՏՕ-ում հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը՝ հղում անելով Ստոլտենբերգի հայտարարություններին, թե պետք է հաշվի առնել բոլոր դաշնակիցների անվտանգության շահերն ու բոլոր հարցերը մշակելու վճռականությունը և շուտափույթ լուծման հասնել։ Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ դրական եզրակացության դիմաց Թուրքիան պնդում է, որ վերադառնա F-35-ի օդաչուների պատրաստման ծրագրին, իսկ ռուսական C-400-ի ձեռքբերման պատժամիջոցների սահմանափակումները չեղյալ հայտարարվեն:Բացի այդ, Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով` Անկարան պահանջում է, որ Ստոկհոլմը և Հելսինկին հրապարակավ դատապարտեն քրդական կազմավորումներին և ահաբեկչական կազմակերպություն ճանաչեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Անկարան ցանկանում է նաև, որ այդ երկրները չեղյալ հայտարարեն զենքի մատակարարման սահմանափակումները։Հիշեցնենք` 2019 թվականին, երբ Թուրքիան ներխուժեց Սիրիա, Ֆինլանդիան ու Շվեդիան Թուրքիային զենք մատակարարելու էմբարգո սահմանեցին։Էրդողանը Ֆինլանդիային և Շվեդիային ստիպում է հրապարակային նվաստացման գնալ
թուրքիա
ֆինլանդիա
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/408/19/4081984_66:0:1133:800_1920x0_80_0_0_99bbcba02f4be82d67a5ab5d937afa0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, նատօ, ֆինլանդիա, շվեդիա
թուրքիա, նատօ, ֆինլանդիա, շվեդիա
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի քննարկումը։ Տեղեկությունը հայտնում է
Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Ինչպես պնդում է պարբերականը, ՆԱՏՕ-ի դեսպաններն այսօր հանդիպել են հայտն անհապաղ դիտարկելու համար քննարկումներ սկսելու նպատակով, բայց Անկարայի ներկայացուցիչներն արգելափակել են նախաձեռնությունը:
«Այս արգելափակումից հետո կասկածի տակ է դրվում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ասածը, թե ՆԱՏՕ-ն առաջին փուլին հավանություն կտա մեկ-երկու շաբաթվա ընթացքում։ Դիվանագետները ստիպված կլինեն մի քանի օրվա ընթացքում ծանր բանակցություններ վարել»,- գրում է թերթը։
Նշենք, որ կանոնադրության համաձայն` հայտը պետք է վավերացնեն ՆԱՏՕ-ի բոլոր 30 գործող անդամները, սակայն գործընթացը կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե դաշինքը անդամակցության մասին արձանագրություն կազմի եւ պաշտոնապես հրավիրի Շվեդիային ու Ֆինլանդիային:
Ըստ լրատվամիջոցի` ՆԱՏՕ-ում հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը՝ հղում անելով Ստոլտենբերգի հայտարարություններին, թե պետք է հաշվի առնել բոլոր դաշնակիցների անվտանգության շահերն ու բոլոր հարցերը մշակելու վճռականությունը և շուտափույթ լուծման հասնել։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ դրական եզրակացության դիմաց Թուրքիան պնդում է, որ վերադառնա F-35-ի օդաչուների պատրաստման ծրագրին, իսկ ռուսական C-400-ի ձեռքբերման պատժամիջոցների սահմանափակումները չեղյալ հայտարարվեն:
Բացի այդ, Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով` Անկարան պահանջում է, որ Ստոկհոլմը և Հելսինկին հրապարակավ դատապարտեն քրդական կազմավորումներին և ահաբեկչական կազմակերպություն ճանաչեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Անկարան ցանկանում է նաև, որ այդ երկրները չեղյալ հայտարարեն զենքի մատակարարման սահմանափակումները։
Հիշեցնենք` 2019 թվականին, երբ Թուրքիան ներխուժեց Սիրիա, Ֆինլանդիան ու Շվեդիան Թուրքիային զենք մատակարարելու էմբարգո սահմանեցին։