00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

5.6 մլրդ դրամ` մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար. Փաշինյանը հանձնարարեց վերահսկել

© Sputnik / Asatur YesayantsՋրառատ. պոլիկլինիկայի շենքի հիմքը
Ջրառատ. պոլիկլինիկայի շենքի հիմքը - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Բաժանորդագրվել
Ընդհանուր առմամբ` միջգերատեսչական հանձնաժողովը 2020-22թթ-ին հավանության է արժանացրել 673 սուբվենցիոն ծրագրեր, որոնք հիմնականում համայնքներում պետք է կապիտալ ներդրումներ ապահովեն։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. 2022թ-ին Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կառավարության համաֆինանսավորմամբ 29 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող որոշման նախագիծը։

«2021թ-ից տեղափոխված ծրագրերը, որոնք մենք ավարտում ու վճարում ենք, դրանց թիվն արդեն հասավ 229-ի։ Մինչև այս որոշումը 200 ծրագիր կար, 29-ն էլ՝ այսօր։ Եվ արդեն այսօրվա դրությամբ 2022թ-ին սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունը 5.6 մլրդ դրամ մասնաբաժին է հատկացրել»,- ասաց Սանոսյանը։

Հերթական ֆինանսական հատկացումը քննարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է փուլային տարբերակով, ու յուրաքանչյուր փուլի համար կառավարության նիստում առանձին որոշում է կայացվում։ Նրա գնահատմամբ` սա կարևոր է նաև հանրային հաշվետվողականության տեսակետից։
1000-ից ավել սուբվենցիոն ծրագիր` երեք տարվա ընթացքում. ինչ խնդիրներ են լուծվել
Վարչապետը համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարեց մարզաբնակներից կարծիքներ հավաքել, թե որքանով են գոհ սուբվենցիոն ծրագրերի որակից։

«Որպեսզի նաև այս արձագանքների միջոցով, եթե կլինեն նեգատիվ տեղեկություններ կատարված աշխատանքների վերաբերյալ, մեր վերահսկող մարմինների միջոցով այդ վերահսկողությունն իրականացնենք»,- ասաց Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ` միջգերատեսչական հանձնաժողովը 2020-22թթ-ին հավանության է արժանացրել 673 սուբվենցիոն ծրագրեր, որոնք հիմնականում համայնքներում պետք է ապահովեն կապիտալ ներդրումներ` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցման ու նորոգման, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցման ու նորոգման, գիշերային լուսավորության անցկացման, բնակավայրերի գազիֆիկացման, բազմաբնակարան շենքերի նորոգման ու էներգախնայող միջոցառումների իրականացման համար։
Լրահոս
0