00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առկա է անաչառության լուրջ դեֆիցիտ. Խաչատուրովի պաշտպանը` դատավոր Արղամանյանի մասին

© Sputnik / Zara MikaՄիհրան Պողոսյան
Միհրան Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Բաժանորդագրվել
Նա ընդգծեց, որ դիտորդների մոտ էլ են կասկածներ առաջանում դատավոր Դավիթ Արղամանյանի անաչառ լինելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հնարավոր է` դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի։ Այս մասին ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոցի ու ձերբակալության իրավաչափության հարցերի քննություններից առաջ լրագրողներին ասաց նրա պաշտպանը` Միհրան Պողոսյանը։

«Այն գործերը, որոնք գտնվում են Դավիթ Արղամանյանի վարույթում, ունենում են հասարակական, քաղաքական որոշակի հնչեղություն, ինչից ելնելով էլ հարցեր են առաջանում նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ։ Եվրոպական կոնվենցիայի սահմանմամբ անաչառ դիտորդի մոտ դատավոր Արղամանյանի անաչառության վերաբերյալ կասկածներ են առաջանում։ Հասարակական կամ քաղաքական որոշ գործերով առկա է անաչառության շատ լուրջ դեֆիցիտ»,- նշեց Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ դատական նիստի ընթացքում կփորձեն հակառակ համոզմունքը ձևավորել. եթե չստացվի, կներկայացնեն ինքնաբացարկի միջնորդություն։
Անդրադառնալով դատական նիստի ձգձգումներին, պաշտպանն ընդգծեց, որ մինչև մեղադրանքը` Խաչատուրովին ձերբակալելուց հետո, ինքն արդեն իսկ բողոք էր ներկայացրել դատարան։ Պողոսյանը պարզաբանեց, որ բողոքների մակագրումը պետք է տեղի ունենա անհապաղ կարգով, սակայն դա տեղի է ունեցել մոտ 2 ժամ ուշացումով, այն էլ՝ ձեռագիր եղանակով։

«Առանց ինձ Իգոր Խաչատուրովին բերում են քննչական մարմին, մեղադրանքի որոշումն են ներկայացնում, որպեսզի հասցնեն մինչև բողոքի քննարկումը (24 ժամվա ընթացքում) կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնել դատարան»,- ասաց Պողոսյանը։

Նա հավելեց, որ ինքը նիստի մասին իմացել է դրանից 2 ժամ առաջ։
Պաշտպանը շեշտեց, որ այսօրվա դատական նիստում դատարանը պետք է պարզաբանումներ տա, թե ինչու է գործն այսքան ձգձգվում։
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, ձերբակալվել է մայիսի 17-ին։
Ձերբակալման որոշումն ընդունվել է ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` 2022 թվականի մայիսի 17-ին, ժամը 08:30-ի սահմանում, քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Ոստիկանները բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն. տեսանյութ
Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը, փորձել հավաքի մասնակիցներին հեռացնել ճանապարհից։
Նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածել են ոստիկանի կրծքավանդակին, ինչի արդյունքում վերջինը կորցրել է գիտակցությունը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0