00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանկային քարտով առևտուր անող թոշակառուները հաջորդ ամիս մինչև 5000 դրամ ավել թոշակ կստանան

© Sputnik / Павел ЛисицынԹոշակառուն խանութում
Թոշակառուն խանութում - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Բաժանորդագրվել
Ծրագրին միացել են կենսաթոշակառուներին սպասարկող ոչ բոլոր բանկերը։ Իսկ թե որ բանկերից պետք է օգտվեն թոշակառուները, որպեսզի հետվճար ստանան, նախարարության կայքում կհրապարակվի առաջիկայում` մինչև հունիսի 1-ը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը։
«Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ նրանից, թե ինչ գումարի շրջանակներում է կատարվել գնումը»,– ասաց նախարարը։
Մկրտչյանը հայտնեց, որ գնում է համարվելու նաև անկանխիկ եղանակով կատարված կոմունալ ծառայությւնների դիմաց ամսական վճարումը։
Ընդ որում, կառավարության առաջարկած ծրագրին միացել են կենսաթոշակառուներին սպասարկող ոչ բոլոր բանկերը։ Իսկ թե որ բանկերից պետք է օգտվեն թոշակառուները, որպեսզի հետվճար ստանան, նախարարության կայքում կհրապարակվի առաջիկայում` մինչև հունիսի 1-ը։
Բուն ծրագիրը կսկսի գործել հուլիսի 1-ից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` եթե թոշակառուն տեսնի, որ իր բանկն այդ ցակում չկա, որքա՞ն արագ կկարողանա փոխել բանկը։
Բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ եղանակով. ՀՀ ԱՆ
Նախարարը վստահեցրեց, որ դա կկատարվի մեկ օրում. այդպես են պայմանավորվել ծրագրում ընդգրկված բանկերի հետ։
Ինչ վերաբերում է առևտրի կետերին, որտեղից թոշակառուները կկարողանան ծրագրի շրջանակներում գնումներ անել, նախարարը հայտնեց, որ այստեղ որևէ բացառություն չի գործի։

«Եթե մենք նախկինում մտածում էինք միայն սննդային առևտրի կետերը ներառել, ապա հիմա ծրագրում ներառվել են բոլոր այն առևտրային կետերը, որտեղ քարտային վճարման հնարավորություն կա»,- ասաց Մկրտչյանը։

Հիշեցնենք` ծրագրի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մայիսի 13-ի նիստում` նշելով, որ այն առաջիկայում կհասատվի։ Փաշինյանը նշել է, որ ծրագիրը կնպաստի ոչ միայն անկանխիկ գործառնությունների խթանմանը, այլև կառավարության սոցիալական ծրագրերն առավել թիրախային դարձնելուն։
Լրահոս
0