https://armeniasputnik.am/20220519/hajastany-bvoghvoqi-akcianeri-harcvov-hapkin-chi-dimel-akh-qartughari-parzabanumy-42228939.html
Հայաստանը բողոքի ակցիաների հարցով ՀԱՊԿ–ին չի դիմել. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
Հայաստանը բողոքի ակցիաների հարցով ՀԱՊԿ–ին չի դիմել. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ բողոքի ակցիաների հանգուցալուծումը լինելու է բացառապես ՀՀ ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով։ 19.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-19T12:32+0400
2022-05-19T12:32+0400
2022-05-19T12:50+0400
արմեն գրիգորյան
բողոքի ակցիա
դիմադրություն շարժում
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/12/42214747_0:48:1600:948_1920x0_80_0_0_beb0ce51d6389729b9d91bb904232ed9.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԽ նախագահ Արմեն Գրիգորյանը կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց մամուլում տարածված տեղեկությունը , թե Նիկոլ Փաշինյանը Կրեմլին խնդրել է ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան` Ղազախստանի օրինակով ճնշելու ընդդիմության բողոքի ակցիաները։«Բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք տեսնում ենք բացառապես ՀՀ ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,– ասաց նա։Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ ակցիաների մասնակիցներն արդեն շուրջ 1 ամիս իրացնում են խաղաղ հավաքների իրենց իրավունքը, իսկ ցույցերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։ Նա նաև տեսակետ հայտնեց, որ բողոքի ակցիաները չեն ստացել հանրության լայն աջակցությունը։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/12/42214747_90:0:1510:1065_1920x0_80_0_0_c9e004d80f11660474b9afc2530b7814.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արմեն գրիգորյան, բողոքի ակցիա, դիմադրություն շարժում, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արմեն գրիգորյան, բողոքի ակցիա, դիմադրություն շարժում, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Հայաստանը բողոքի ակցիաների հարցով ՀԱՊԿ–ին չի դիմել. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
12:32 19.05.2022 (Թարմացված է: 12:50 19.05.2022) Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ բողոքի ակցիաների հանգուցալուծումը լինելու է բացառապես ՀՀ ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԽ նախագահ Արմեն Գրիգորյանը կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց մամուլում տարածված տեղեկությունը , թե Նիկոլ Փաշինյանը Կրեմլին խնդրել է ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան` Ղազախստանի օրինակով ճնշելու ընդդիմության բողոքի ակցիաները։
«Բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք տեսնում ենք բացառապես ՀՀ ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,– ասաց նա։
Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ ակցիաների մասնակիցներն արդեն շուրջ 1 ամիս իրացնում են խաղաղ հավաքների իրենց իրավունքը, իսկ ցույցերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։ Նա նաև տեսակետ հայտնեց, որ բողոքի ակցիաները չեն ստացել հանրության լայն աջակցությունը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։