Մաղթում եմ եռանդ և հաջողություն. Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

© AFP 2022 / LUDOVIC MARINԷլիզաբեթ Բորն
Էլիզաբեթ Բորն - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Էլիզաբեթ Բորնին` մաղթելով հաջողություններ իր առաքելության իրականացման գործում և անսպառ եռանդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության ու անցած քաղաքական ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունը լավագույնս կծառայի բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի բարօրությանը։ Համոզված եմ, որ մեր կառավարությունները հայ-ֆրանսիական հարաբերությունների ոգով կշարունակեն սերտորեն համագործակցել առկա և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ողջ ներուժն առավելագույնս օգտագործելու համար»,– նշված է նամակում։
Փաշինյանը կարևորել է նաև 2021 թվականի դեկտեմբերին Փարիզում ստորագրված՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի նպատակների կյանքի կոչմանն ուղղված հետագա համատեղ ջանքերը։
Հիշեցնենք, որ 61-ամյա Էլիզաբեթ Բորնը երկրի վարչապետ է նշանակվել մայիսի 16–ին` Ժան Կաստեքսի հրաժարականից հետո։ Մինչ այս նա եղել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար։
Լրահոս
0