Ռուսական կողմի բոլոր հարցերին Հայաստանը տվել է սպառիչ պատասխան. ԱԽ քարտուղար

© Pixabay / jarmolukԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արմեն Գրիգորյանը պատասխանել է ՀՀ-ում կենսաբորատորիաների մասին ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց ՀՀ-ում կենսաբորատորիաների մասին ՌԴ դեսպանատան երեկվա հայտարարությանը։
Գրիգորյանը շեշտեց, որ ոլորտի անվտանգությամբ Հայաստանում զբաղվում է իր ու վարչապետի համակարգմամբ գործող աշխատանքային խումբը, որի շրջանակում ոչ վաղ անցյալում ՌԴ-ից նաև մասնագետներ են այցելել Հայաստան։
«Այդ մասնագետների կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ»,- ասաց նա։

Գրիգորյանն արձանագրեց, որ ՀՀ բոլոր լաբորատորիաներում աշխատում են բացառապես ՀՀ քաղաքացիներ, լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն ու սպասարկում են միայն ՀՀ շահերը։

«Կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների համագործակցության օրակարգում, և մեր ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ»,- ասաց ԱԽ քարտուղարը։
Մայիսի 19-ին Հայաստանում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Ուկրաինայում կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցների ներկայությունը Հայաստանում արժանի է մանրակրկիտ վերլուծության:
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության պնդմամբ, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչով են նրանք զբաղվում Հայաստանում՝ ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ:
Լրահոս
0