https://armeniasputnik.am/20220519/taratsashrjanajin-khaghaghutjan-harcern-e-pashinjany-qnnarkel-italiaji-barekamakan-khmbi-het-42249518.html
Տարածաշրջանային խաղաղության հարցերն է Փաշինյանը քննարկել Իտալիայի բարեկամական խմբի հետ
Տարածաշրջանային խաղաղության հարցերն է Փաշինյանը քննարկել Իտալիայի բարեկամական խմբի հետ
Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ դժվարին մարտահրավերների հաղթահարման գործում: 19.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-19T18:04+0400
2022-05-19T18:04+0400
2022-05-19T19:33+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
իտալիա
արցախ
գերի
տարածաշրջան
եվրամիություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/13/42248994_0:0:1670:940_1920x0_80_0_0_2a98c12c426a83c95fa1a00955575c5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին՝ Պատգամավորների պալատի անդամներ Ջուլիո Չենտեմերոյին, Անդրեա Կասուին և Ալվիսե Մանիերոյին, Սենատի անդամ Ալբերտո Աիրոլային: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Վարչապետը կարևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից 2022թ. մարտ ամսին հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունն ամրագրող բանաձևի ընդունումը և 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների կողմից արված հայտարարությունները:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած սկզբունքների հիման վրա, և Հայաստանը տարածաշրջանային խաղաղության օրակարգի կողմնակից է, ինչը, սակայն, չի կարող միակողմանի լինել: Հայաստանի վարչապետը կարևորել է եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Իտալիայի օժանդակությունն այս գործընթացին և սադրանքների դատապարտումը նրանց կողմից: Վարչապետը նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին:Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դժվարին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության հզորացման գործում:Նրանք նշել են, որ հաստատակամորեն կշարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Իտալիա-Հայաստան, այլ նաև Եվրամիություն-Հայաստան կապերի սերտացման ուղղությամբ և կլինեն բարեկամ հայ ժողովրդի կողքին:
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/13/42248994_84:0:1568:1113_1920x0_80_0_0_c78ea4f3a0f0b0a494f0ff9bd1f9d975.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, իտալիա, արցախ, գերի, տարածաշրջան , եվրամիություն
նիկոլ փաշինյան, հայաստան, իտալիա, արցախ, գերի, տարածաշրջան , եվրամիություն
Տարածաշրջանային խաղաղության հարցերն է Փաշինյանը քննարկել Իտալիայի բարեկամական խմբի հետ
18:04 19.05.2022 (Թարմացված է: 19:33 19.05.2022) Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ դժվարին մարտահրավերների հաղթահարման գործում:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին՝ Պատգամավորների պալատի անդամներ Ջուլիո Չենտեմերոյին, Անդրեա Կասուին և Ալվիսե Մանիերոյին, Սենատի անդամ Ալբերտո Աիրոլային: Տեղեկությունը
հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին: Մտքեր են փոխանակվել հետպատերազմական իրավիճակի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետը կարևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից 2022թ. մարտ ամսին հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունն ամրագրող բանաձևի ընդունումը և 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների կողմից արված հայտարարությունները:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած սկզբունքների հիման վրա, և Հայաստանը տարածաշրջանային խաղաղության օրակարգի կողմնակից է, ինչը, սակայն, չի կարող միակողմանի լինել: Հայաստանի վարչապետը կարևորել է եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Իտալիայի օժանդակությունն այս գործընթացին և սադրանքների դատապարտումը նրանց կողմից: Վարչապետը նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին:
Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դժվարին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության հզորացման գործում:
Նրանք նշել են, որ հաստատակամորեն կշարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Իտալիա-Հայաստան, այլ նաև Եվրամիություն-Հայաստան կապերի սերտացման ուղղությամբ և կլինեն բարեկամ հայ ժողովրդի կողքին: