00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղղիչ հիմնարկներ չեն լինելու. Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը ներկայացվեց ԱԺ

© Photo : official site of the Parliament of RAՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ–ում
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ–ում
Բաժանորդագրվել
Արդարադատության նախարարի տեղակալի խոսքով` յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է իրականացվի անհատական աշխատանք։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը ծրագրում է քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների համար կարանտինային բաժանմունքում պատժի կրման անհատական պլան կազմել։ Դրանք վերանայվելու են յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ։ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` խորհրդարանին ներկայացնելով «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Գործող օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականին, սակայն ուժի մեջ է մտել 2005-ին։ Տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են եղել և՛ հասարակությունում, և՛ միջազգային պրակտիկայում, ինչն էլ նոր քրեակատարողական օրենսգիրք ունենալու անհրաժեշտություն է առաջացրել։

«Քրեական արդարադատության ընդհանուր շղթայի տեսանկյունից երրորդ կարևոր օրենսգիրքը սա է։ Հուլիսի 1-ից կկարողանանք ունենալ այնպիսի օրենսդրություն, որը որակական նոր շեմ կապահովի ՀՀ-ում քրեական արդարադատության տեսանկյունից։ Ամբողջ օրենսգիրքը կառուցված է նրա վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է տարվի անհատական աշխատանք։ Քրեակատարողական հիմնարկները չունեն չափելի որևէ գործիք, որով կհասկանան, թե ինչպես կարող են օգտագործել ներուժը»,- ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց` նոր օրենսգրքով նախատեսվում է նաև, որ այլևս չեն լինելու ուղղիչ հիմնարկներ և դրանց տեսակները` բաց, կիսաբաց, փակ, կիսափակ և բուժական։ Փոխնախարարը նաև նշեց, որ տվյալ եզրույթն այլևս չի օգտագործվում ներկայիս օրենսգրքում։ Սարգսյանն ասաց, որ լինելու է անվտանգության 3 գոտի` ցածր, միջին և բարձր։
«Այս անվտանգային գոտիներն առանձնացվել են այն տրամաբանության շրջանակում, որ յուրաքանչյուր դատապարտյալի պատժի կրման անհատական պլանավորման հիմքում պետք է ընկած լինի ռիսկերի գնահատումը»,- պարզաբանեց փոխնախարարը։
Պաշտոնյայի խոսքով` յուրաքանչյուր գոտում լրացուցիչ լինելու է պահման 2 պայման` մեղմ ու խիստ` կախված դատապարտյալի վարքագծից։ Բուժական ՔԿՀ-ների փոխարեն յուրաքանչյուր բանտում լինելու են ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքներ, որտեղ կիրականացվի բժշկական սպասարկում և օգնություն կտրամադրվի։
Դատապարտյալի անվամբ «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից 16 հեռախոս և այլ իրեր են հայտնաբերել
Կարող են լինել դեպքեր, երբ ՔԿՀ-ում գտնվող անձին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։

«Այս պահին էլ ենթաօրենսդրական ակտերի մակարդակով ունենք կապ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և համապատասխան քաղաքացիական հիվանդանոցների միջև։ ՊՈԱԿ-ը համապատասխան ուղեգիր է տալիս առ այն, որ անձը X բժշկական կենտրոնում պետք է անցնի որոշակի ստուգում։ Ըստ այդմ` պետական պատվերի շրջանակում կազմակերպվում է պրոցեսը»,- ասաց Սարգսյանը։

Նոր օրենսգրքով կրճատվում է նաև վարչարարությունը, և ազատազրկված անձինք կկարողանան մի քանի ժամում ունենալ ուղեգիր և տեղափոխվել համապատասխան հիվանդանոց։ Դատապարտյալների հիվանդանոցն էլ վերապրոֆիլավորվելու է, որովհետև անվտանգության գոտիները պետք է տեղայնացվեն։ Փոխնախարարը հայտնեց նաև, որ նախատեսվում է փակել դատապարտյալների հիվանդանոցը և Երևանում նոր քրեակատարողական հիմնարկ ունենալ, որը կունենա հիվանդանոցին բնորոշ պայմաններ։
Լրահոս
0