Ընդդիմության պատգամավորներն ապօրինի ունեցվածքի առկայության մասով ստուգում են անցնում

© Sputnik / Aram NersesyanԱԺ «Հայստան» դաշինք
ԱԺ «Հայստան» դաշինք - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում հարուցվել է շուրջ 330 գործ, որոնցից 9-ի դեպքում հնարավոր բռնագանձման գումարը կազմում է մոտ 60 մլրդ դրամ:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր ԱԺ նիստում հաստատեց, որ ընդդիմադիր պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնց նկատմամբ վարույթ է սկսվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի շրջանակում:
Նման մարդկանց առկայության մասին ԱԺ-ում հարցադրում արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Այո՛, կա»,- ասաց Գալյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այս օրենքի շրջանակում ներկա պահին 300 գործով ստուգում է իրականացվում։ Եվս 20 անձի գույքի նկատմամբ կիրառվել է կանխարգելիչ միջոց՝ արգելանք է դրվել, 9 գործ ուղարկվել է դատարան, որոնցից 8-ը վարույթ է ընդունվել։

Նշված 9 հայցերով բռնագանձման գումարը պետք է կազմի մոտ 43 մլրդ դրամ, բայց այդ գումարը կարող է ավելանալ ու հասնել մինչև 60 մլրդ դրամի, եթե գումարվի նաև քաղաքացիների ունեցվածքը որպես իրավաբանական անձ։
ՀՀ իշխանությունները կընդլայնեն ապօրինի գույք ձեռք բերած, ստուգման ենթակա անձանց ցանկը
Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագիծը։ Առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը և հանրային ծառայողներից բացի ընդգրկել նաև այն մարդկանց, որոնք հանրային ծառայության մասին օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն։
Լրահոս
0