00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամո՛թ». «Մարիոթ» հյուրանոց եկած Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիրները սուլոցներով դիմավորեցին

© Sputnik / Hovhannes ShoghikyanԲողոքի ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակում
Բողոքի ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հյուրանոց մտավ հետնամուտքից։ Այնտեղ են նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Մարիոթ» հյուրանոց, որտեղ ընթանում է Ժողովրդավարության հայկական ֆորումը։
«Դիմադրություն» շարժման անդամները Փաշինյանին դիմավորեցին սուլոցներով, ինչպես նաև «ամո՛թ», «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով։
Համաժողովին մասնակցում են նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Բոլորը հյուրանոց մտան հետնամուտքից։
«Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը թրքացնեն, Արցախն էլ հանձնեն Ադրբեջանին։ Առանց թուրքի Հայաստան լինելո՛ւ է, հաղթանակը շատ մոտ է, մեր պայքարն էլ անկասելի է»,– նշեց «Դիմադրության» անդամներից մեկը։
Ակցիայի մասնակիցներն ԱՄՆ–ին կոչ են անում հետ կանչել իր դեսպանին, քանի որ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հայ ժողովրդի նկատմամբ։
Նշենք, որ օրեր առաջ Թրեյսին ասել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրություններին։
«Առանց Թրեյսի Հայաստա՛ն». «Դիմադրություն» շարժման անդամները «Մարիոթի» մոտ են
Ընդդիմադիրները «Մարիոթի» մոտ են եկել, որպեսզի ներկայացնեն փաստեր, որ ՀՀ–ում խոսքի ազատությունը, մամուլը և ժողովրդավարությունը ոտնահարված են։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0