00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:39
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ դեսպանը ներկայացրեց ՀՀ-ի ժողովրդավարության զարգացման մեջ 30 տարում արած ներդրումները

© Photo : official site of MoD of RAՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընդունելությանը (23 մարտի, 2022թ). Երևան
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընդունելությանը (23 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընդունելությանը (23 մարտի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամերիկացի դիվանագետը հատկապես կարևորեց մարդկային կապիտալում արված ներդրումները, որոնք, ըստ նրա` թույլ են տալիս, որպեսզի ժողովրդավարությունն աճի ու զարգացում ապրի։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. 1992թ-ից ԱՄՆ-ը Հայաստանում սոցիալական զարգացման ու ժողովրդավարության կայացման նպատակով շուրջ 3 մլրդ դոլարի աջակցություն է տրամադրել։
Այս մասին այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող «Ժողովրդավարության հայկական ֆորումում» հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Այն, ինչ մենք անում ենք աջակցության տիրույթում, հնարավոր չէր լինի, եթե չլիներ փոխգործակցությունը, չլիներ ժողովրդի կամքը, չլինեին մարդիկ, ովքեր ցանկանում էին օգտվել ու քաղել այդ աջակցության պտուղները։ Եվ Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել ի դեմս ՀՀ կառավարության։ Բարեփոխումների իրականացման, ժողովրդավարության օրակարգում մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք ուղղված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, և, որ ամենակարևորն է` մարդկային կապիտալում ներդրումներում»,- ասաց դեսպանը` հավելելով, որ մարդկային կապիտալում ներդրումներն են, որ թույլ են տալիս, որպեսզի ժողովրդավարությունն աճի ու զարգացում ապրի։

Իսկ որպես մարդկային կապիտալում կատարված ու կատարող ներդրումների ցայտուն օրինակ, Լին Թրեյսին բերեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնումն ու տարբեր կրթական ծրագրերի ֆինանսավորումը։
«Սա ուղղակի մեկ ներդրում չէ, այլ ներդրում, որի արդյունքները երկար ժամանակ տեսանելի կլինեն»,- ասաց նա։
Լին Թրեյսին հատուկ շեշտեց նաև հանրության առանձին խմբերի` կանանց, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց ու ԼԳԲՏ ներկայացուիչների իրավունքների պաշտպանության ծրագրեր իրականացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը։
Ամերիկացի դիվանագետը խոսեց նաև ՀՀ-ում ԱՄՆ ապագա ծրագրերի մասին` հատկապես կարևորելով հանրային հատվածում դրանց շարունակականության անհրաժեշտությունը, լրագրողական տարբեր նախագծերն ու կոռուպցիայի դեմ պայքարը, դատական ու իրավապահ համակարգերի բարեփոխումները։
«Առանց Թրեյսի Հայաստա՛ն». «Դիմադրություն» շարժման անդամները «Մարիոթի» մոտ են
Լրահոս
0