https://armeniasputnik.am/20220520/erevanum-tshanaparhy-pluzvel-e-shinararakan-nvormery-chpahpanelu-hetevanqvov-qaghaqapetaran-42278676.html
Երևանում ճանապարհը փլուզվել է շինարարական նորմերը չպահպանելու հետևանքով. քաղաքապետարան
Երևանում ճանապարհը փլուզվել է շինարարական նորմերը չպահպանելու հետևանքով. քաղաքապետարան
Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ճանապարհի վերականգնման և նորոգման համար: 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T13:55+0400
2022-05-20T13:55+0400
2022-05-20T14:04+0400
ճանապարհ
ծիծեռնակաբերդ
երևան
փլուզում
երևանի քաղաքապետարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/14/42278159_0:0:1600:900_1920x0_80_0_0_984a565f7f7b8e9d6a86b8da82cba5e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում ճանապարհի փլուզումը տեղի է ունեցել շինարարական նորմերը չպահպանելու և ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու հետևանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։ Նա շեշտեց, որ ամրացման աշխատանքներ կատարելն ամբողջությամբ շինարարություն իրականացնող ընկերության պարտականությունների տիրույթում է:Նա նշեց, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ճանապարհի վերականգնման և նորոգման համար:Մասնագիտական խմբերն առաջիկա օրերին համապատասխան եզրակացությունը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան։Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նշված հատվածում շինարարական աշխատանքներ է իրականացնում «Սահակյանշին» ՓԲԸ–ն։Հիշեցնենք` Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում այսօր տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։Արդյունքում երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ։ Տուժածներ չկան, սակայն Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակվել է։
ծիծեռնակաբերդ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/14/42278159_200:0:1400:900_1920x0_80_0_0_b57c500fdcdf4ff210a24f0ade59631e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ճանապարհ, ծիծեռնակաբերդ, երևան, փլուզում, երևանի քաղաքապետարան
Երևանում ճանապարհը փլուզվել է շինարարական նորմերը չպահպանելու հետևանքով. քաղաքապետարան
13:55 20.05.2022 (Թարմացված է: 14:04 20.05.2022) Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ճանապարհի վերականգնման և նորոգման համար:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում ճանապարհի փլուզումը տեղի է ունեցել շինարարական նորմերը չպահպանելու և ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու հետևանքով։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Նա շեշտեց, որ ամրացման աշխատանքներ կատարելն ամբողջությամբ շինարարություն իրականացնող ընկերության պարտականությունների տիրույթում է:
«Նորմերի նման խախտման և վերջին շրջանում անոմալ տեղումների արդյունքում ճանապարհին հարակից գրունտը թուլացել է, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում»,–ասաց Սարդարյանը:
Նա նշեց, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ճանապարհի վերականգնման և նորոգման համար:
Մասնագիտական խմբերն առաջիկա օրերին համապատասխան եզրակացությունը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան։
Հավելենք, որ
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նշված հատվածում շինարարական աշխատանքներ է իրականացնում «Սահակյանշին» ՓԲԸ–ն։
Հիշեցնենք` Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում
այսօր տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։
Արդյունքում երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ։ Տուժածներ չկան, սակայն Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակվել է։