Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ձյուն է տեղում

© Sputnik / Andranik GhazaryanԳարնանային ձյուն
Գարնանային ձյուն  - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Գարնանային ձյուն . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Մարտունի, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Այսօր ավելի վաղ ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում նոր տեսանյութեր է հրապարակել Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից, որտեղ առատ ձյուն էր տեղում։

Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ՀՀ տարածքում առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, անձրև և ամպրոպ, որոշ շրջաններում` թաց ձյուն:
Լրահոս
0