00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իգոր Խաչատուրովը կալանավորվել է անհայտ հանգամանքներում. փաստաբանը մանրամասներ է հայտնում

© Sputnik / Aram NersesyanԻգոր Խաչատուրով
Իգոր Խաչատուրով - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Իգոր Խաչատուրով
Բաժանորդագրվել
Փաստաբանն առավոտյան է տեղեկացել, որ Իգոր Խաչատուրովը կալանավորվել է։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի կալանքի հարցով դատական նիստը տեղի է ունեցել անհայտ հանգամանքներում, պաշտպանի բացակայությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Գործընթացը տեղի է ունեցել իմ բացակայությամբ, դատավոր Դավիթ Արղամանյանի` ինքնաբացարկ հայտնելուց հետո։ Ես պատշաճ տեղեկացված չեմ եղել որևէ դատական պրոցեսի մասին։ Առավոտյան եմ տեղեկացել , որ Իգոր Խաչատուրովը կալանավորվել է»,– ասաց Պողոսյանը։
Փաստաբանի տեղեկություններով` կալանքի որոշում կայացրած դատավորը Արուսյակ Ալեքսանյանն է։
«Բայց ես որոշումը դեռ չեմ տեսել, սա նախնական տեղեկություն է»,– ասաց նա` հավելելով, որ տեղյակ չէ անգամ` Խաչատուրովը ներկա է եղել իր կալանքի հարցով նիստին, թե ոչ։
«Ընդհանրապես կալանքն առանց մեղադրյալի ու առանց փաստաբանի հնարավոր չէ։ Բայց փաստորեն առանց պաշտպանի արել են։ Միգուցե նաև Իգոր Խաչատուրովը ներկա չի եղել»,– ասաց նա։
Պողոսյանը հիմա փորձում է ճշտել դատական նիստի բոլոր հանգամանքները, որից հետո հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
«Ակնհայտ է, որ գիշերային ժամին ստեղծվել է արտակարգ դատարան։ Խաչատուրովին կալանավորելը եղել է իշխանության գերնպատակը, ինչի արդյունքում օգտագործել են իրենց կամակատար դատավորներին, ստեղծել են արտակարգ դատարան ու ստացել են Խաչատուրովի կալանավորման որոշումը»,– ասաց Պողոսյանը։
Նշենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` քննության ընթացքում տվյալներ են ստացել, թե Իգոր Խաչատուրովը մայիսի 17-ին անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում:
Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշել էտոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակել, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:
Իգոր Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանը, մայիսի 19-ի երեկոյան, բավարարելով փաստաբան Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունը, ինքնաբացարկ էր հայտնել։
Պաշտպանը կասկածներ էր ներկայացրել դատավորի օբյեկտիվության վերաբերյալ, քանի որ չնայած այն հանգամանքին, որ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերականգնված է, բայց տվյալ գործը դատավոր Արղամանյանին էր մակագրվել ոչ թե ավտոմատ կերպով, այլ ձեռքով։
Լրահոս
0