00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է կատարվում դրամի հետ, ու ի՞նչ սպասել առաջիկայում. վերլուծում է Վարդան Արամյանը

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը դրամ է հաշվում
Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը դրամ է հաշվում - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը դրամ է հաշվում
Բաժանորդագրվել
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ գործոններով են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի վերջին տատանումները։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Առկա ու կանխատեսվող սոցիալ–տնտեսական խնդիրներին հակառակ` հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ վերջին շրջանում արագորեն արժևորվում է, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` արժեզրկվում։ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը դրամի այս տարօրինակ «պահվածքի» վերաբերյալ իր մեկնաբանությունն ունի։
Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում դոլարի արժեզրկումը հիմնականում պայմանավորեց Ռուսաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով մեր երկրի արտաքին առևտրի արժութային կառուցվածքում դոլարով առևտրի ծավալների նվազման, հետևաբար և վերջինիս նկատմամբ պահանջարկի կտրուկ անկմամբ։ Այսինքն` ՌԴ–ի հետ առևտրում անցում է կատարվել դոլարից ռուբլու։
Նախկին նախարարի խոսքով` միայն գազի դիմաց ռուբլով վճարելու պարագայում Հայաստանում վերջին մեկ ամսում շուրջ 40 մլն դոլարի պահանջարկի կրճատում է տեղի ունեցել, մինչդեռ ռուսական ռուբլու պահանջարկը համարժեք չափով աճել է։
«Էլ չասեմ, որ միայն գազը չէ։ Չէ՞ որ մենք, բացի տարեկան շուրջ 500 մլն դոլար արժեքով գազից, ՌԴ–ից նաև այլ ապրանքներ ենք ներմուծում, ներառյալ` սնունդը, տարբեր տեսակի շինարարական նյութերը և այլն։ Եվ այստեղ ևս արդեն աստիճանաբար անցում է կատարվում ռուսական ռուբլու, քանի որ ՌԴ առևտրային սուբյեկտների հետ ուղղակի գրեթե անհնար է դարձել դոլարով վճարումներ կատարելը։ Արդյունքում ավելանում է ռուբլու և ընկնում դոլարի նկատմամբ պահանջարկը»,– ասաց Արամյանը։
Ըստ նրա` դոլարի նկատմամբ պահանջարկի անկման գործոն են նաև միջազգային լոգիստիկ շղթաներում առաջացած խնդիրները, որոնք պայմանավորված են ռուս–ուկրաինական իրադարձություններով ու համավարակով։
© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Արամյան
Вардан Арамян - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Վարդան Արամյան
«Չինական մի քանի քաղաքներ փակվել են, որոնցից, օրինակ, Շանհայը համարվում է բավականին ուժեղ լոգիստիկ կենտրոն։ Ու եթե նախկինում ներմուծվող որևէ ապրանքատեսակ գալիս էր մեկ ամսվա ընթացքում, հիմա գալիս է իր առաքման նշված բնականոն ժամկետից զգալի ուշացումներով։ Այսպիսի խնդիրներով պայմանավորված` հետաձգվում է ներմուծումը, ու, բնականաբար, դոլարի նկատմամբ պահանջարկը ժամանակավոր թուլանում է` ներքին տնտեսությունում տվյալ ապրանքի նկատմամբ որոշակի դեֆիցիտ ստեղծելով»,– ասաց Արամյանը։
Հայաստանյան արտարժույթի շուկայի վրա ազդող երրորդ գործոնը նա համարում է Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից ֆիզիկական ու իրավաբանական անձանց ներհոսքը դեպի Հայաստան, որը հանգեցրել է նաև ֆինանսական միջոցների ներհոսքի։
Արամյանի դիտարկմամբ` դրամի թանկացմանը նպաստել է նաև ԿԲ–ի դրամավարկային քաղաքականությունը, երբ գնաճը զսպելու նպատակով պարբերաբար բարձրացվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Բոլոր այս գործոնները, բացի ԿԲ դրամավարկային պայմանների կոշտացումից, նախկին նախարարի խոսքով, հիմնականում ժամանակավոր բնույթ ունեն, հետևաբար չի բացառվում, որ իրավիճակի փոփոխության դեպքում ՀՀ–ում առաջիկայում փոխարժեքի նոր վայրիվերումներ լինեն։
Առջևում նոր թանկացումներ են. Վարդան Արամյանը մեկնաբանել է սպասվող տնտեսական խնդիրները
«Եթե տնային տնտեսությունների ու ֆիրմաների տեղափոխությունը ՀՀ լինի ժամանակավոր, ու այդ փողերը ինչպես եկել են, այդպես էլ մի օր գնան, մենք ականատես կլինենք դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի հակառակ՝ արժեզրկման ուղղությամբ ճնշումների ի հայտ գալուն։ Բայց թե ՀՀ տեղափոխվածների նախասիրություններն ինչպիսին են, այսինքն` Հայաստանը դիտարկում են իրենց տնտեսական շահերի կենտրոն, թե ոչ, այս պահին դժվար է գնահատել»,– ասաց Արամյանը։
Հասկանալու համար, թե իրականում ռուսաստանցիները որքան երկար են ծրագրում մնալ մեր երկրում, պետք է տեղեկատվություն հավաքագրել և վերլուծել, օրինակ` հարցումների կամ ոչ ռեզիդենտների կողմից բանկերում հաշիվներ բացելիս որոշ կարևոր հարցաթերթիկներ լրացնելու միջոցով։
«Եթե ընտանիքը տեղափոխվել է Հայաստան ու ծրագրում է այստեղ երկար մնալ, իսկ երեխաները պետք է գնան դպրոց, և ինքն էլ արդեն պատրաստվում է անշարժ գույք գնել այստեղ, նշանակում է` անձն իր ընտանիքով կեցության երկարաժամկետ ծրագրեր ունի։ Այսինքն` իր տնտեսական շահը տեղափոխել է Հայաստան, և այսպիսի համընդհանուր վարքագիծը Հայաստան ժամանողների կողմից կարելի է համարել երկարաժամկետ կամ պերմանենտ գործոն։ Իսկ եթե նրանք շարունակում են տնտեսական և կեցության նոր տարածքներ փնտրել՝ դիտարկելով այլ երկրներ տեղափոխվելու հավանականությունը, ուրեմն տեղափոխությունը ժամանակավոր է, և այս փողերը «տաք փողեր» են, ու ինչպես եկել են Հայաստան, այնպես էլ դուրս են գալու»,– ասաց Արամյանը։
Նրա համոզմամբ` այս կարգի վերլուծությունների վրա պետք է հիմնված լինի նաև ՀՀ ֆինանսական քաղաքականությունը։ Հնարավոր վտանգներից խուսափելու համար էլ ԿԲ-ն պետք է ավելի նախահարձակ լինի և շուկայից գնի հարաբերականորեն ավելի մեծ քանակությամբ դոլար, ավելացնի իր արժութային պաշարները ու պատրաստ լինի դիմակայելու փողերի հնարավոր արտահոսքից առաջացող ռիսկերին։ Հատկապես որ այս պարագայում ՀՀ տնտեսության, այդ թվում և ֆինանսական շուկայի վրա ազդող գործոնները ոչ միայն չեն սահմանափակվում ներքին գործոններով, այլև մեծ մասամբ կախված են արտաքին, այդ թվում` աշխարհաքաղաքական գործոններից։
Նշենք, որ ԿԲ–ի տվյալներով` Ուկրաինայի նկատմամբ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել էր մարտի 11-ին` հասնելով 518.28 դրամի։ Դրանից հետո դոլարի փոխարժեքը սկսել էր ինտենսիվ նվազել` մայիսի 17-ի դրությամբ կազմելով 454.8 դրամ։ Ռուսական ռուբլին ՀՀ դրամի նկատմամբ, հակառակը, եթե կոնֆլիկտի առաջին օրերին կտրուկ արժեզրկվել էր, ապա վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն գերազանցել է անգամ նախակոնֆլիկտային փոխարժեքը։ Այսպես` եթե փետրվարի 22-ին ռուսական ռուբլու` ԿԲ–ի սահմանած փոխարժեքը 6 դրամ էր, մարտի 7-ին այն հասավ նվազագույն 3.74 դրամի, իսկ այսօր արդեն 7.4 դրամ Է։
Լրահոս
0