Կանադան Ուկրաինային 200 մլն դոլարի նոր վարկ կհատկացնի

© Pixabay / Free-Photos / Մոնրեալը
Մոնրեալը - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Մոնրեալը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գումարի մեջ հաշվառված չէ ռազմական ու հումանիտար օգնությունը, փախստականների ու միգրանտների աջակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Կանադան Ուկրաինային նոր վարկ կտրամադրի` 250 մլն կանադական դոլարի չափով (195 մլն ԱՄՆ դոլար)։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է Կանադայի ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը։
Ֆիննախը նաև հայտնել է, որ վարկը կփոխանցվի ԱՄՀ-ի կողմից կառավարվող հաշիվներով։
Այսպիսով, ըստ նրա, Կանադայից Ուկրաինային տրամադրված ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը կհասնի 1,7 միլիարդի։
Այդ գումարի մեջ, նախարարի մեկնաբանմամբ, հաշվառված չէ ռազմական և հումանիտար օգնությունը, փախստականներին և միգրանտներին տրամադրվող աջակցությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 86-րդ օրը։
Լրահոս
0