00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանը Վաշինգտոնում չի խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. քաղաքագետի դիտարկումը

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Բաժանորդագրվել
Սուրեն Սարգսյանի գնահատմամբ` ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների հաստատման 30–ամյակը լուրջ առիթ էր երկկողմ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նման գնահատական է տվել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` փաստելով, որ Միրզոյանը Վաշինգտոնում որևէ կերպ չի բարձրաձայնել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։
«Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր»,– գրում է քաղաքագետը` հավելելով, որ հայ նախարարի փոխարեն դա արել են ամերիկացի այն մեկ տասնյակ սենատորները, որոնց հետ ավանդաբար շփվում են ՀՀ ներկայացուցիչները։
Սարգսյանը նաև նկատում է, որ հայկական կողմը չի էլ փորձել ուրիշ կոնգրեսականների կամ սենատորների շրջանում ընկերներ ձեռք բերել։
Միրզոյանի օրակարգում ներկայացվել է նաև Atlantic Council ուղեղային կենտրոնում տեղի ունեցած հանդիպումը, որին, քաղաքագետի տեղեկություններով, ընդամենը 20 մարդ է մասնակցել։ Նրանց թվում են եղել ՀՀ դեսպանության աշխատակազմն ու ՀՀ պաշտոնական պատվիրակությունը:
«Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում: Մասնավորապես մեսիջներ, որոնք վերաբերել են կառավարության բարեփոխումներին ամերիկյան աջակցությանը: Այս նախադասությունը լսել են Հայաստանի անխտիր բոլոր կառավարությունները՝ սկսած Վազգեն Մանուկյանի կառավարությունից: Դրանից օգուտ քաղել է պետք, ոչ թե այն ներքաղաքական մեսիջի վերածել»,– նշում է Սարգսյանը։
Քաղաքագետը նաև համոզմունք է հայտնում, որ ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների հաստատման 30–ամյակը լուրջ առիթ էր երկկողմ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց: Մինչդեռ այդ առիթով ամերիկցիները Միրզոյանին ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել, որը նույնպես չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ ՀՀ շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:
Փոխարենը ստորագրվեց Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, որը, Սուրեն Սարգսյանի գնահատմամբ, Հայաստանի կենսական շահերի հետ որևէ աղերս չունի՝ այն ամերիկյան օրակարգ, է և ամերիկացիներն այդ փաստաթուղթը ստորագրում են տասնյակ զարգացող պետությունների հետ:
«Ակտիվ ճամփորդություն` դեռևս չի նշանակում արդյունավետ դիվանագիտություն: Սխալ էր այդպիսի կարևոր առիթով ու այդ տեսակ խղճուկ օրակարգով Վաշինգտոն մեկնելն ու փամփուշտ սպառելը»,– եզրակացնում է քաղաքագետը։
Հիշեցնենք` Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու նպատակով:
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, USAID–ի տնօրեն Սամանտա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի, ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Նա նաև ելույթով հանդես է եկել Ատլանտյան խորհրդում։
Լրահոս
0