https://armeniasputnik.am/20220520/taratsashrjanajin-khaghaghutjan-harcern-en-qnnarkel-hajastani-ev-chekhiaji-ag-nakhararnery-42282840.html
Տարածաշրջանային խաղաղության հարցեր են քննարկել Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները
Տարածաշրջանային խաղաղության հարցեր են քննարկել Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքներին, մասնավորապես՝ առաջացած հումանիտար խնդիրներին։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T15:28+0400
2022-05-20T15:28+0400
2022-05-20T16:21+0400
արարատ միրզոյան
իտալիա
չեխիա
եվրամիություն
տարածաշրջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/14/42279442_0:0:1600:901_1920x0_80_0_0_9ab60d33ab64d07c054ce314c1afcbc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Արտգործնախարարները քննարկել են հայ-չեխական բազմակողմ օրակարգին առնչող հարցեր:Միրզոյանն ընդգծել է հայկական կողմի շահագրգռությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական ընդլայնման ու ամրապնդման հարցում։ Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությանը։Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման գործընթացների վերաբերյալ։Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հարցում:Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքներին, մասնավորապես՝ առաջացած հումանիտար խնդիրներին, ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ ռազմագերիների և պահվող մյուս անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:Ավելի վաղ հայտնել ենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ը աշխատանքային այցով կգտնվի Թուրինում (Իտալիա)` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:
իտալիա
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/14/42279442_128:0:1549:1066_1920x0_80_0_0_5767832567e56162ad26c02d21c1cbc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, իտալիա, չեխիա, եվրամիություն, տարածաշրջան
արարատ միրզոյան, իտալիա, չեխիա, եվրամիություն, տարածաշրջան
Տարածաշրջանային խաղաղության հարցեր են քննարկել Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները
15:28 20.05.2022 (Թարմացված է: 16:21 20.05.2022) Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքներին, մասնավորապես՝ առաջացած հումանիտար խնդիրներին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ։ Տեղեկությունը
հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արտգործնախարարները քննարկել են հայ-չեխական բազմակողմ օրակարգին առնչող հարցեր:
Միրզոյանն ընդգծել է հայկական կողմի շահագրգռությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական ընդլայնման ու ամրապնդման հարցում։ Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:
Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման գործընթացների վերաբերյալ։
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հարցում:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքներին, մասնավորապես՝ առաջացած հումանիտար խնդիրներին, ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ ռազմագերիների և պահվող մյուս անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ը աշխատանքային այցով կգտնվի Թուրինում (Իտալիա)` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին: