Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան
16:52 20.05.2022 (Թարմացված է: 17:00 20.05.2022)
© Photo : official site of MoD of RAՎրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան։

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան։
© Photo : official site of MoD of RA
Պատվիրակության անդամները հանդիպել են նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կազմակերպման կենտրոնի պետին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Վրաստանի ՊՆ ռազմական կրթության ու անձնակազմի կառավարման վարչությունների պատվիրակության ներկայացուցիչներն աշխատանքային այցի շրջանակում եղել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Պատվիրակության անդամները ծանոթացել են «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի դասավանդման ծրագրի ներդրման գործընթացին և մեթոդաբանությանը:
© Photo : official site of MoD of RAՎրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան։

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան։
© Photo : official site of MoD of RA
Մայիսի 19-ին պատվիրակության ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կազմակերպման կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը։
Հանդիպմանը կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-վրացական համագործակցության շարունակականության ապահովումը և փորձի փոխանակումը բարեվարքության ամրապնդման ոլորտում: Քննարկվել են զինված ուժերում բարեվարքության ամրապնդման աշխատանքները, հետագա քայլերը և համագործակցության հնարավորությունները։
© Photo : official site of MoD of RAՎրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան։

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան։
© Photo : official site of MoD of RA