00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը պետք է հասկանա, որ լուրջ հակառակորդ ունի. մտավորականներ

© Sputnik / Andranik GhazaryanԱրթուր Վանեցյանի կողմնակիցների բողոքի քայլերթի առջևից քայլող դրոշակակիրներ (28 ապրիլի, 2022թ). Երևան
Արթուր Վանեցյանի կողմնակիցների բողոքի քայլերթի առջևից քայլող դրոշակակիրներ (28 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Բաժանորդագրվել
Մտավորականներն իրենց կարծիքն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների և «հարևանների» հետ խաղաղ օրակարգի մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ընդդիմությունը պետք է հասկանա, որ լուրջ հակառակորդ ունի ի դեմս իշխանության կողմնակիցների։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասաց պրոդյուսեր, Almazian Sympony նվագախմբի հիմնադիր Խաչատուր Ալմազյանը։
© Sputnik / Asatur YesayantsՊրոդյուսեր, Almazian Sympony նվագախմբի հիմնադիր Խաչատուր Ալմազյան
Скрипач, основатель оркестра Almazian Sympony Хачатур Алмазян на пресс-конференции на тему Интеллигенция и власть (20 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Պրոդյուսեր, Almazian Sympony նվագախմբի հիմնադիր Խաչատուր Ալմազյան
Ըստ նրա` Հայաստանում այժմ ընդդիմության ու իշխանության հռետորաբանությունը համընկնում են, ու գործելաոճն էլ գրեթե չի տարբերվում։
Նա կարծում է, որ երիտասարդներին պետք է միավորել ոչ թե լոզունգների, այլ գաղափարների շուրջ։ Ընդդիմությունը պետք է հայտնի վարչապետի թեկնածուի անունն ու իր հստակ ծրագիրը, որպեսզի հավատ ներշնչի։ Իսկ հասարակությունը պետք է ընտրություն կատարի ոչ թե ընդդեմ ինչ-որ բանի, այլ հանուն։

«Լուրջ նշան է այն, որ պատերազմում պարտված իշխանությունը վերընտրվեց։ Կարելի է ենթադրել, որ ադմինիստրատիվ ռեսուրս է օգտագործվել, փող են բաժանել, բայց հազարավոր մարդիկ սրտով քվեարկել են։ Հետևապես` ընդդիմությունը պետք է պայքարի չեզոք ընտրազանգվածի համար»,- ասաց ջութակահարը։

Իր հերթին ռեժիսոր, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը կարծում է, որ ընդդիմությունն ու իշխանությունը իրար շատ հարմար են ու կատարում են իրենց թելադրված արտաքին սցենարի իրականացումը։ Նրա կարծիքով` ներքին քաղաքական պայքարը բեմադրված է, այդ պատճառով էլ հասարակության շրջանում ճգնաժամ է։
© Sputnik / Asatur YesayantsՌեժիսոր, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյան
Режиссер Давид Матевосян на пресс-конференции на тему Интеллигенция и власть (20 мая 2022). Еревaн
 - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Ռեժիսոր, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյան
Մաթևոսյանը նաև նշեց, որ դեմ է իշանությունների` Թուրքիայի հետ հարևանական հարաբերությունների հաստատմանն՝ առանց Ցեղասպանության ճանաչման։ Ըստ նրա` հակառակ դեպքում տարածաշրջանում լինելու է պայթյունավտանգ միջավայր։ Մտավորականը պնդում է, որ Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը իրական չէ, քանզի Ադրբեջանը նման նպատակ չունի։

«Մենք աշխարհաքաղաքական ծանր ճգնաժամում ենք հայտնվել, ու այս օրակարգն ընդամենը դրա լուծումը փնտրելու գործիքներից մեկն է։ Սա վերջնարդյունք չէ, և ես չեմ հավատում, որ մենք ռեալ խաղաղության ենք հասնելու»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0