00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արևմուտքը փորձում է ՌԴ ռազմավարական շահերի գոտում վերադասավորումներ անել. միջազգայնագետ

Արևմուտքը փորձում է ՌԴ ռազմավարական շահերի գոտում վերադասավորումներ անել. միջազգայնագետ © Photo:European Union ©Philippe Samyn and Partners architects and engineers - lead and design Partner Studio Valle Progettazioni architects Buro Happold engineers ©Colour compositions by Georges Meurant
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Ռոման Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիտվայի նախագահի հայաստանյան այցին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին։
Արևմուտքի ակտիվությունը Հարավային Կովկասում ավելի շատ կապված է այս պահին ՌԴ–ի որոշակի պասիվության հետ, որն անմիջական հետևանքն է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Ռոման Կարապետյանը։
Նշենք, որ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերմանը, ինչպես նաև Հայաստանի անցմանը ժողովրդավարական արժեքներին։
Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերմանը․ նախագահ
Կարապետյանի կարծիքով` Լիտվան հետխորհրդային տարածքի երկրների շարքում աչքի է ընկնում նրանով, որ կարծես ստանձնել է միջնորդի դերակատարում ԱՊՀ երկրների ու Եվրամիության միջև, աջակցում է այն երկրներին, որոնք այս կամ այն չափով աշխատում են արևմտյան կառույցների հետ։ Ըստ նրա` Լիտվայի նախագահը խոսում է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, քանի որ նախօրեին այցելել էր նաև Ադրբեջան, հետևաբար, նրա խոսքը պարունակում էր մեսիջներ` կողմերին նախապատրաստելով վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը։

«Ռուսաստանն այսօր ավելի շատ զբաղված է Արևելյան Եվրոպայով և Ուկրաինայով, հետևաբար, Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասում լրացնել բացը և Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտում որոշակի վերադասավորումներ անել`օգտագործելով այն քաղաքական խնդիրները, որոնք առկա են մեր տարածաշրջանում և մասնավորապես առնչվում են Հայաստանին` վերաբերելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին»,- նշեց միջազգայնագետը։

Նրա գնահատմամբ` ՆԱՏՕ-ն իր հերթին Հարավային Կովկասը չի դիտարկում իր ռազմավարական շահերի գոտում, սակայն դեմ չէ, որ ռուսական ազդեցությունը թուլանա մեր տարածաշրջանում։ Մեծ հաշվով`ՆԱՏՕ-ի ռազմավարական խնդիրն այդ նպատակին մի քանի ճակատներով հասնելն է, բայց, օրինակ, Թուրքիային ձեռնտու չէ Արևմուտքի գերակտիվացումը մեր տարածաշրջանում, քանի որ Անկարան խաղում է երկու թևի վրա` ձգտելով իր շահերն առաջ տանել այդ խաղի պրիզմայի մեջ։
Բրյուսելում եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում. ՀՀ ԱԽՔ
Միջազգայնագետի խոսքով` Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը կլինի նախորդի տրամաբանական շարունակությունը, իսկ Մոսկվան նախկինի պես կփորձի հավասարակշռել այդ հանդիպումները։ Կարապետյանի համոզմամբ` բրյուսելյան հանդիպումը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով դժվար թե գրանցի իրական առաջընթաց, որովհետև այս պահի դրությամբ կողմերի հայտարարություններում և մոտեցումներում չկա հատման կետ։
Հիշեցնենք, որ Լիտվայի նախագահը մայիսի 19-ին իր տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ երկօրյա այցով Հայաստան է ժամանել: Դրանից առաջ Լիտվայի նախագահն այցելել էր Ադրբեջան։
Լրահոս
0