Բանկերից մեկում 60-ամյա կինը քաղաքացու պայուսակից 170 հազար դրամ է գողացել

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանության ծառայողները պարզել են կատարողի ինքնությունը, որը խոստովանական ցուցմունք է տվել։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայի բանկերից մեկի սպասասրահում բազմոցին դրված պայուսակից գողացել են 170 հազար դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մայիսի 20-ին մի քաղաքացի ոստիկանություն է դիմել և հայտնել հանցագործության մասին։
Ոստիկանության ծառայողները պարզել են գողությունը կատարողի ինքնությունը։
Գեղարքունիքում երիտասարդը հարսանիքից 2 ժամով դուրս է եկել, գողություն արել ու վերադարձել
60-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Գողոնը վերցվել է, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լրահոս
0