00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղությունը չպետք է լինի հայրենազրկման գնով. Սաղաթելյանը խաղաղության հասնելու 4 կետ նշեց

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2022
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց` Հայաստանը պետք է առաջարկի, որ հայ-ադրբեջանական օրակարգը բաժանվի 2 փուլի։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կետերով ներկայացրեց ԼՂ հակամարտության հարցում իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու շուրջ իրենց պատկերացումները։

«Մեր կարծիքով` ճիշտ ձևակերպելու և պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ավելի ընկալելի և միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի ոչ խոցելի դիրքերից։ Մենք ունենք իրական արժանապատվության հասնելու մեր մոտեցումները»,- նշեց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց` կետերից մեկն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է զերծ մնալ վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից, մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումն ու հստակեցումը։
Երկրորդ կետով, ըստ Սաղաթելյանի, պետք է ձևավորել անվտանգության մթնոլորտ, որը ռազմավարական դաշնակից և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար կանխատեսելի ու ընկալելի կլինի նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում՝ անվտանգության և արդյունավետ հայանպաստ մեխանիզմների ապահովման նպատակով։
Ադրբեջանցիները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. վիրավոր ունենք
Երրորդ կետով անհրաժեշտ է ռազմական, տեխնոլոգիական, ռազմաարդյունաբերական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային ու ռազմավարական հայեցակարգ։
4-րդ կետի համաձայն` պետք է համախմբել համայն հայության ողջ ներուժը և սփյուռքին մասնակից ու պատասխանատու դարձնել համահայկական օրակարգային խնդիրների կենսագործման համար։

«Մենք սրանք համարում ենք շատ կարևոր և սկզբունքային հարցեր։ Համոզված ենք, որ իրական խաղաղությանը, հաշտեցմանը և համագոյակցության ապահովմանը պետք է նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնություններ։ Հայաստանը պետք է առաջարկի, որպեսզի հայ-ադրբեջանական օրակարգը բաժանվի 2 փուլի։ Առաջին դեպքում հարաբերությունների կարգավորման սկբունքների հստակեցում և համաձայնեցում, իսկ երկրորդ դեպքում` բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ և անհրաժեշտության պարագայում` պայմանագրի կնքում»,- շեշտեց Սաղաթելյանը։

Շարժման անդամը վստահեցրեց` իրենք կողմ են խաղաղության, սակայն այն չպետք է լինի հայրենազրկման, հայ ժողովրդի կենսական շահերի զիջման գնով։
Նրա խոսքով` հաջորդ իշխանությունը, որը պետք է հանդես գա հայանպաստ դիրքերից, շատ կարևոր քայլեր պետք է ձեռնարկի իր ներկայացրած ուղղությունների շուրջ։ Շեշտեց նաև, որ այդ գործընթացում Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի։

«Մինչև հավանական խաղաղության պայմանագրի կնքումը առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջանական իրավական կարգավիճակի որոշման հարցերը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։ Հայաստանի համար պետք է ուղենշային լինի Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 8-ի` Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառող որոշումը»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Սաղաթելյանը նշեց, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ սահմանազատման կամ սահմանագծման գործընթացը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
Ըստ նրա` նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկն Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին` բացառելով առանց Հայաստանի հետ հուսալի կապի անկլավային վիճակը։
Բաքվում կրկին խոսել են Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում «անկլավների վերադարձի մասին»
Դիմելով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին` Սաղաթելյանն ընդգծեց, որ որպես բանակցությունների մեկնարկ և լարվածության մթնոլորտի թուլացում, Արդբեջանը պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին, պատանդներին ու ապօրինի պահվող անձանց։
ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ երկիրը հնարավոր է ստեղծված իրավիճակից դուրս բերել, Արցախը պահել հայկական, կանխել հայ ժողովրդի թրքացումն ու ստեղծել ուժեղ, առաջադեմ, ժողովրդավար Հայաստան։ Այս ամենի համար, նրա խոսքով, պետք է հեռացնել ներկայիս իշխանությանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0