Արցախում արշավի ժամանակ ՀՀ քաղաքացի է անհետացել․ որոնողական աշխատանքներ են ընթանում

Որոնողական աշխատանքներ Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Որոնողական աշխատանքներ Արցախում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Անհետացած արշավականի որոնողափրկարարական աշխատանքներին այսօր առավոտյան նոր ուժեր են միացել։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Արցախում Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին ՀՀ 63-ամյա քաղաքացի է անհետացել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 01:06-ին հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում մարդ է անհետացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է, որն արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ իջնելիս ասել է, որ ինքն առաջ է գնում և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ՝ խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ահազանգից հետո Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Քոլատակ համայնքի տարածք` որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Հաղորդվում է, որ այսօր որոնողափրկարարական աշխատանքներին միացել է նաև Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնից մեկ մարտական հաշվարկ:
Անհետացած քաղաքացին դեռևս չի հայտնաբերվել։
Լրահոս
0