ՌԴ-ի հրթիռային զորքերը ոչնչացրել են «Գրադի» 3 մարտկոց ու ՌԷՊ-ի կայան․ ՌԴ ՊՆ-ի ամփոփագիրը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել ֆոտոբանկՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՌԴ հրետանին և հրթիռային զորքերը ոչնչացրել են ուկրաինական զորքերի կառավարման 41 կետ, 76 հրետանային և ականանետային ստորաբաժանում, որոնցից երեքը «Գրադ» համազարկային հրթիռային համալիրներ էին։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 583 շրջան, կառավարման 41 կետ, կրակային դիրքերի 76 հրետանային և ականանետային ստորաբաժանումներ, այդ թվում՝ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երեք մարտկոց, ինչպես նաև ուկրաինական ՌԷՊ «Բուկովել» կայանը՝ Նիկոլաևսկի մարզի Անովկա բնակավայրի շրջանում», - ասել է նա:
Ռուսական ավիացիան խոցել է կառավարման 3 կետ, կուտակման 26 շրջան և ուկրաինական զորքերի զինամթերքի պահեստ:
«Ընդհանուր առմամբ ավիացիայի հարվածների արդյունքում ոչնչացվել են ավելի քան 210 ազգայնական, շարքից հանվել է 38 միավոր ուկրաինական ռազմական տեխնիկա», - նշել է Կոնաշենկովը:
ՌԴ ԶՈւ-ի բարձր ճշգրտությամբ ավիակիրները խոցել են Ուկրաինայի զորքերի կենդանի ուժի կենտրոնացման 13 շրջան։
Նրա խոսքով՝ ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում խոցել են 11 Ուկրաինական անօդաչու թռչող սարք։
ՊՆ-ի տվյալներով՝ ռուսական զորքերը Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել են ԶՈւ-ի գրեթե հազար անօդաչու թռչող սարք:
«Ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ոչնչացվել է 174 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 977 անօդաչու թռչող սարք, 317 զենիթային հրթիռային համալիր, 3 198 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 408 սարք, 1 622 դաշտային հրետանու ու ականանետ, ինչպես նաև 3 077 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», - հայտնել է Կոնաշենկովը:
ՌԴ զինված ուժերը Խարկովի մարզից տարհանել են խաղաղ բնակիչներին․ տեսանյութ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 88-րդ օրը։
Լրահոս
0