ՌԴ զինված ուժերը Խարկովի մարզից տարհանել են խաղաղ բնակիչներին․ տեսանյութ

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Խարկովի մարզից բնակիչների տարհանման տեսանյութը:
Ռուս զինվորականները Խարկովի մարզի ավելի քան 60 բնակիչների են տարհանել և տեղափոխել Բելգորոդի մարզ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ բնակելի շրջանները պարբերաբար գնդակոծության էին ենթարկվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Տասնյակ բնակիչներ որոշել են հեռանալ և օգնության համար դիմել են ՌԴ զինված ուժերին։
Բացի այդ, Խարկովի արվարձանից ռուս զինվորականները սովամահությունից փրկել են մոտ 30 շների և կատուների, որոնց կտեղավորվեն համապատասխան ապաստարաններում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 88-րդ օրը։
Լրահոս
0