00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացի դիվերսանտները Բելառուսի տարածք են մտնում. Անվտանգության խորհրդի պետքարտուղար

© Sputnik / Виктор ТолочкоԲելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը
Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Բաժանորդագրվել
Բելառուսի սահմանապահներն ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնում, նրանց աջակցում է բանակը:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ուկրաինայից դիվերսիոն հետախուզական խմբերը մտնում են Բելառուսի տարածք։ Sputnik Բելառուսի հաղորդմամբ՝ «Վոյեն ՏՎ»-ի եթերում տեղեկությունը հայտնել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Վոլֆովիչը նշել է, որ Բելառուսի հարավային սահմաններին «մեր երբեմնի բարեկամ եղբայրական Ուկրաինայի» զորքերի ավելացում է նկատվում։
Ընդ որում՝ Ռովենի ուղղությամբ առկա է շուրջ 10,5 հազար մարդ, Չերնիգովսկի ուղղությամբ՝ 4,5 հազար մարդ, Կիևի ուղղությամբ՝ ավելի քան 5 հազար մարդ:
«Ուկրաինայի սահմանի երկայնքով՝ մեր հարավային սահմաններով, ընթանում են պետական սահմանի հատվածների ինժեներական աշխատանքներ։ Ականապատում և դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություն է իրականացվում, այդ թվում՝ բելառուսական տարածք մտնելով»,- արձանագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը:
Բելառուսի պետական սահմանային կոմիտեի նախագահ Անատոլի Լապոն հարց է տվել՝ ինչո՞ւ է լեհական կողմը հանրապետության հետ սահմանին 15 հազար մարդ տեղակայել:

«Գրեթե ամբողջ տարին մենք ուժեղացված ծառայություն ենք իրականացնում։ Մեզ օգնում են զինված ուժերը, քանի որ մեր ուժերն ու միջոցներն այս իրավիճակում սահմանափակ են»,- խոստովանել է նա։

Նրա խոսքով՝ սահմանապահները մշտապես համագործակցում են զինվորականների հետ։
Հատուկ գործողության ուժերի հրամանատար Վադիմ Դենիսենկոն ասել է, որ իր ենթակաները պետական սահմանը պաշտպանելիս որոշակի հատվածներում հակընդդեմ գործողություններ են իրականացնում։ Նաև կարևորագույն օբյեկտների պահպանության ու պաշտպանության խնդիրներ են կատարում:
Լրահոս
0