00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի հարցի իրական լուծման տեսլական չունեն ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ իշխանությունը

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Իշխան Սաղաթելյան
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մինչև հիմա ակնհայտ էր, որ իշխանություններն իրականում չունեն Արցախյան հարցի լուծման աշխատող տարբերակ։ Ավելի ճիշտ, ամեն ինչ հանգում էր պարզունակ մի տրամաբանության՝ դե, համընդհանուր խաղաղություն կհաստատվի ողջ տարածաշրջանում, Ղարաբաղի հիմնախնդիրն էլ ինքնաբերաբար կլուծվի։ Երևի հենց սրանով էլ բացատրվում է այն փաստը, որ բարձրաստիճան պաշտոնյաները մե՛կ ուզում են մեր հասարակությանը գոտեպնդել ու համոզել, որ ամեն ինչ բարենպաստ է, մե՛կ հակառակը՝ փաստում են, որ հույսերը չափազանցված են։
Վերջին օրինակը։ Մայիսի սկզբին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած, այսպես կոչված, «5+6» առաջարկներին, ասաց. «Մեր քննարկումներում ըմբռնում կա, որ այդ երկու փաթեթները պետք է միացնել և բանակցություններ սկսել: Այդ ըմբռնումը կա ադրբեջանական կողմում, այդ ըմբռնումը կա մնացած մեր բոլոր միջազգային գործընկերների մոտ: Այսինքն` «5+6» կետերի շուրջ խաղաղության բանակցություններ սկսելը լեգիտիմ մոտեցում է, և մենք տեսել ենք փոխըմբռնում»:
Անցավ ընդամենը մի քանի օր, և արտգործնախարար Արարատ Միրզոյանը փաստեց. «Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը: Մինչ այժմ մենք Ադրբեջանից դրական արձագանք չենք ստացել այս առաջարկներին, բայց ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ բանակցությունները հնարավոր դառնան»։ Այսինքն` մի պաշտոնյան ասում է՝ ըմբռնում կա, մյուսն ասում է՝ ոչ մի ըմբռնում էլ գոնե առայժմ չկա։
Արցախի հարցի իրական լուծման տեսլական չունեն ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմադիրները
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա հանրահավաքներում անընդհատ Արցախի մասին էր խոսվում, բայց պարզ չէր՝ եթե իշխանափոխություն կատարվի, ինչպես են նորերը կարգավորելու Ղարաբաղի խնդիրը։ Անցած շաբաթվա վերջին ընդդիմադիրները վերջապես հրապարակեցին իրենց տեսլականը։ Ճիշտն ասած, շատ բաներ կա՛մ պարզ չեն, կա՛մ գոնե առաջին հայացքից բավական անիրական են թվում։ Նախ` առաջարկվում է բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի։ Սա նոր բան չէ, պարզապես բովանդակությունն է տարբեր։
Որոշ քաղաքագետներ կարծում են, որ երկփուլ կարգավորման իմաստը սա է։ Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ սվիններով են ընդունվելու այս կամ այն կողմից, ինչը միանգամից տապալման վտանգի տակ է դնելու ողջ գործընթացը։ Ուրեմն պետք է առաջին փուլում առանձնացնել այն հարցերը, որոնք փոխադարձ ընդունելի են, օրինակ` կոմունիկացիաների վերաբացումը, իսկ ավելի բարդ հարցերը թողնել երկրորդ փուլում քննարկելու համար։ Համաձայնե՛ք` ռացիոնալ հատիկ կա այս առաջարկում։
Մինչդեռ ընդդիմությունը այլ տարբերակ է առաջարկում։ Եկեք առաջին փուլում համաձայնեցնենք կարգավորման սկզբունքները, իսկ երկրորդ փուլում արդեն կոնկրետ քննարկենք խաղաղության պայմանագիրը։ Ախր, այդ դեպքում գործը կարող է երկրորդ փուլին ընդհանրապես չհասնել, որովհետև հենց խոսեցիր Արցախի կարգավիճակի մասին, դիմացինդ ասելու է. «Ստո՛պ, ո՛չ մի Լեռնային Ղարաբաղ չկա, որ դեռ ինչ-որ կարգավիճակ էլ ունենա»։ Ու վերջ։
Ընդդիմության առաջ քաշած 4 կետերն էլ բավական անհասկանալի են։ Թեկուզ հենց առաջինը վերցնենք։ «Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից, մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումը և հստակեցումը»։ Այսինքն` առաջարկներն այն մասին են, թե նոր իշխանությունները ինչ պիտի անեն, իրականում ստացվում է, որ գոնե առայժմ ոչինչ էլ պետք չի անել։ Բայց ոչինչ չանելու ժամանակաշրջան, այսինքն՝ ստատուս քվո, մենք ունեցել ենք գրեթե 30 տարի շարունակ։ Բոլորս տեսանք, թե դա ինչով ավարտվեց։
Եվ թույլ տվեք մեջբերել նաև հաջորդ կետը։ «Ձևավորել անվտանգության այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի և ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար»: Կներե՛ք, դուք բան հասկացա՞ք։ Ի՞նչ է նշանակում «ձևավորել մթնոլորտ»։ Եթե գեղեցկության համար է գրված, այո՛, այդ նպատակը իրականացված է՝ բավական գեղեցիկ է հնչում։ Բայց շարքային քաղաքացին այնուամենայնիվ ուզում է իմանալ, թե այդ ձևակերպման՝ «անվտանգության մթնոլորտ»-ի տակ ինչ է թաքնված։ Թե չէ շատ է նման իշխանության ակնարկած այդ հանրահայտ «նշաձողին»։ Եթե անկախ չէ, ուրեմն ի՞նչ է՝ Ադրբեջանի կազմո՞ւմ է, ի՞նչ կարգավիճակով, ինչպիսի՞ իրավունքներով ու լիազորություններով։ Ոչինչ չեն պարզաբանում։
Ափսոս, այդպես էլ չիմացանք, թե կոնկրետ ինչ միջոցներով ու ճանապարհով է պատրաստվում կարգավորել Արցախի հիմնախնդիրը մեր ընդդիմությունը։ Իշխանությունների մասին ընդհանրապես չեմ ասում։
Գեղարքունիք. հայ–ադրբեջանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Կողմ ենք, բայց խաղաղության բանակցություններից հետո այդ խաղաղությունից որևէ բան կմնա՞
Լրահոս
0