https://armeniasputnik.am/20220523/erevanum-bvoghvoqi-akciaji-zhamanak-khuliganutjun-katarelu-gortsvov-1-andz-dzerbakalvel-e-42368061.html
Երևանում բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու գործով 1 անձ ձերբակալվել է
Երևանում բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու գործով 1 անձ ձերբակալվել է
Քննչական կոմիտեն նշում է, որ դեպքը տեղի է ունեցել Մոլդովական–Թոթովենց խաչմերուկում։ 23.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-23T17:14+0400
2022-05-23T17:14+0400
2022-05-23T17:16+0400
բողոքի ակցիա
խուլիգանություն
հհ քննչական կոմիտե
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/17/42367266_0:0:1280:720_1920x0_80_0_0_773c21a8e00bcee0b69702a1c06c9b3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի շրջանակում տեղի ունեցած միջադեպին մասնակցած 2 անձի ինքնությունը պարզվել է. նրանք Երևանի բնակիչներ են։Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշենք, որ միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։Քննչական կոմիտեն տեղեկացնում է` 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական–Թոթովենց խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ընթացքում վերը նշված քաղաքացիները մի խումբ այլ անձանց հետ ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը։«Վերջիններս հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ»,– ասվում է հաղորդագրության մեջ:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Բռնություն գործադրած երկրորդ անձն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/17/42367266_160:0:1120:720_1920x0_80_0_0_ccda5b076bd3602669232ed1d0529abe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բողոքի ակցիա, խուլիգանություն, հհ քննչական կոմիտե, տեսանյութ, տեսանյութեր, видео
բողոքի ակցիա, խուլիգանություն, հհ քննչական կոմիտե, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երևանում բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու գործով 1 անձ ձերբակալվել է
17:14 23.05.2022 (Թարմացված է: 17:16 23.05.2022) Քննչական կոմիտեն նշում է, որ դեպքը տեղի է ունեցել Մոլդովական–Թոթովենց խաչմերուկում։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի շրջանակում տեղի ունեցած միջադեպին մասնակցած 2 անձի ինքնությունը պարզվել է. նրանք Երևանի բնակիչներ են։
Նշենք, որ միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։
Քննչական կոմիտեն տեղեկացնում է` 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական–Թոթովենց խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ընթացքում վերը նշված քաղաքացիները մի խումբ այլ անձանց հետ ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը։
Նշվում է, որ այդ երկու քաղաքացին անտեսել են նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները։
«Վերջիններս հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Բռնություն գործադրած երկրորդ անձն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: