Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին

© Photo : official site of MES of RA Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին
Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Այսօր առավոտյան ջրափրկարարները Սևանա լճի՝ Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա․ Ս․-ի դին (ծնված 1968 թ.)։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Որոնողական աշխատանքներին ներգրավված է թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք։ Տեղում իրականացվում է ցամաքային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:
Լրահոս
0