00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմրաշենում ադրբեջանցիներին զենք էին բաժանել

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղում, զրուցել բնակիչների հետ։
Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղը խորհրդային տարիներին մոտ 75%-ով բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Գյուղի տարեց բնակիչները պատմում են, որ չնայած հայերի և ադրբեջանցիների միջև լուրջ բախումներ երբեք չեն եղել, բայց արցախյան շարժման տարիներին՝ 1988-ին, իրենք իմացել են, որ ադրբեջանցիների տներում զենքեր են եղել հայերի դեմ օգտագործելու համար։ Կարմրաշենցի Վրեժ Հախվերդյանը պատմում է, որ այդ զենքերը նախօրոք բերվել ու բաժանվել են ադրբեջանցի բնակիչներին։
Կարմրաշենում նկարահանումների ժամանակ Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է նաև երբեմնի ադրբեջանական թաղամասում, որի միայն հետքերն են հիմա մնացել։ Թեպետ հայերը քանդել են ադրբեջանցիների լքած տները, բայց հեռանալիս նրանք հնարավորություն են ունեցել իրենց հետ վերցնել ամեն ինչ, ինչից զրկված են եղել Բաքվից ու Սումգայիթից տեղահանված հայերը։
Մինչև այսօր կանգուն և պահպանված վիճակում է նաև ադրբեջանական գերեզմանոցը։ Գյուղի բնակիչները ամոթալի են համարում տապանաքարերը տեղափոխելը կամ կոտրելը։ Չնայած դրան՝ Կարմրաշենի պատմական անձնագիրը համարվող «Պողոս-Պետրոս» խաչքարը նույն խորհրդային տարիներին ադրբեջանցիների կողմից ենթարկվել է վանդալիզմի, քանդվել են համանուն կիսավեր եկեղեցու պատերը, հանվել սրբատաշ քարերը։
Քանի կա հայի և թուրքի պայքար, պատերազմը չի ավարտվելու. Ամարասում արցախյան քննարկումներ էին
Կարմրաշենը մայրաքաղաք Երևանից հեռու է մոտ 160կմ։ Ջերմուկի հարևանությամբ է, մոտ 20կմ այն կողմում Քարվաճառն է, որտեղից սկիզբ են առնում նաև Կարմրաշեն հասնող գետերը սնուցող վտակները։ Գյուղում 1960-ական թվականներին կառուցվել է Արփա-Սևան ջրատարի վրա աշխատողների բանավան։ Երկհարկանի շենքերը ևս այսօր ավերակ վիճակում են, թեպետ կարող էին ծառայել որպես հյուրատներ կամ հանրային նշանակության վայր։
Կարմրաշենն այսօր հիմնականում կտրված է արտաքին աշխարհի հետ ակտիվ կապից։ Ասֆալտապատ ճանապարհը հասնում է մինչև հարևան Հերհեր, ապա մոտ 7կմ անցնում գրունտային, քարքարոտ ու որոշ տեղերում թեթև մարդատար մեքենայի համար անանցանելի վայրերով։ Երևի նաև այդ է պատճառը, որ այսօր Կարմրաշենում քիչ մարդ է մնացել։ Պաշտոնական տվյալներով` գյուղում 250 մարդ է ապրում, բայց տեղացիներն ասում են՝ բնակիչների թիվը չի գերազանցում 150-ը։
180 աշակերտի համար նախատեսված դպրոցում այսօր սովորում է 8 աշակերտ, որոնց դասավանդում են 10 ուսուցիչներ։
Լրահոս
0